Մարտի 25-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժանմունք բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող արհեստական լճի մոտ 20-ամյա մի աղջկանից բացահայտ հափշտակել է ոսկյա մատանի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կողոպտիչը հայտնաբերվել է