Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում վարչապետի, ոստիկանապետի և արդարադատության նախարարի հրաժարականը
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «7օր»–ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետարքրքվել է, թե ինչո՞ւ են խոսում տնտեսական սխալ քաղաքականությունից, արտագաղթի աճից, ինչպես նաև ընտրակեղծիքներից ու ուռճացված ընտրացուցակներից, բայց չեն պահանջում վարչապետի և ոստիկանապետի հրաժարականը։ Ինչպես նաև չեն պահանջում ՀՀ արդարադատության նախարարի հրաժարականը, ով Սահմանդրական դատարանում պաշտպանում էր Սերժ Սարգսյանի շահերը։
–Այսօր կան ուժեր, որոնք բացարձակապես չեն պահանջում նախագահի հրաժարականը, չեն ասում, որ կեղծիքով է ընտրվել նախագահը, բայց օրը 25 անգամ ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա։ Իսկ այսօրվա դե ֆակտո քաղաքականությունն այնպիսին է, որ վարչապետը՝ որպես վարչապետ, ավելի քիչ լիազորություններ ունի, քան նույնիսկ որևէ նախարարի կամ օլիգարխի թիկնապահների շեֆը։ Եվ այսօր եթե ֆիքսվում են և ուզում են մեզ քննադատել՝ տեսեք, դուք օրը 25 անգամ չեք պահանջում վարչապետի հրաժարականը, ես պարզ դեմագոգիա եմ տեսնում այդտեղ,–պատասխանել է Ռ. Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ վարչապետի հրաժարականն ամեն օր պահանջելով ցույց տալը, թե տեսեք՝ ինչ լավ ընդդիմադիր ենք, պոլիտիկանստվո է։
–Ես սա կոպիտ եմ ասում, որպեսզի ոմանք հասկանան, որ չի կարելի զբաղվել այստեղ ինչ–ինչ անձնական շահեր լուծելով։ Մենք պահանջում ենք շատ կոնցեպտուալ մոտեցում. մենք հայտարարում ենք, որ ընտրությունները կեղծվել են, և նախագահ է նշանակվում կեղծված ընտրությունների արդյունքներով։ Ով ուզում է հասկանա՝ ինչ ենք ասում, հասկանում է։ Իսկ ով ուզում է չհասկանալ, ինչքան էլ կրկնենք, նա չի հասկանալու։ Երբ մենք պահանջում ենք կեղծված ընտրությունների արդյունքները վերանայել, դա նշանակում է և՛ նախագահ, և՛ վարչապետ, և՛ ոստիկանապետ, և՛ ձեր ասած արդարադատության նախարար. նաև նրանց հրաժարականն ենք պահանջում,–ավելացրել է նա։

7or.am