Մեկնաբանություն

26.03.2013 17:45


Սերժ Սարգսյանի աշխատանքային ծանր գրաֆիկը

Սերժ Սարգսյանի աշխատանքային ծանր գրաֆիկը

Հաշվի առնելով «ազատամարտի ռահվիրա» Սերժ Սարգսյանի գործունեությունը հրապարակային դաշտում՝ փորձենք կազմել նրա աշխատանքային գրաֆիկը։

Եվ այսպես.

09:00–Կրեմլի խոհարարների «ռեցեպտով» պատրաստված բլինչիկները տանը ուտելուց հետո ժամանում Բաղրամյան 26

09:05-Մամուլի ծառայությունը Սերժին ծանոթացնում է նախորդ օրը նրան ուղղված նամակների բովանդակությանը՝ բաց թողնելով Արշակ Սադոյանի նամակը

12:00–Սերժը պատասխան խորհրդապահական նամակ է գրում Րաֆֆի Հովհաննիսյանին

13:00–Սերժը պատասխան բաց նամակ է գրում աշխարհի վրա դառնացած ու սոված մարդուն

14:00– Ընդմիջում

16:00-Մինչև ընդմիջումը իրավատիրոջն ուղարկված պատասխան խորհրդապահական նամակին ի պատասխան ստացած նամակի պատասխանի կազմում

17:00–Մինչև ընդմիջումը իրավատիրոջն ուղարկված պատասխան բաց նամակին ի պատասխան ստացած նամակի պատասխանի կազմում

18:00–Հանդիպում զորավարի հետ. քննարկվում են իրավատիրոջ հետագա գործողությունների ծրագիրը և առաջիկա հանրահավաքում Րաֆֆու հնչեցվելիք տեքստի մանրամասները։ Զորավարին է փոխանցվում իրավատիրոջը փոխանցվելիք այն պաշտոնյաների անունները, որոնք պետք է իրավատերը ժողովրդի անունից՝ հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, ներկայացնի Սերժ Սարգսյանի հաստատմանը

19:00Երկարատև և ճոխ ընդմիջում մինչև «պուլսի» կորուստ։

Եվ այսպես՝ ամեն օր։ Համաձայնե՛ք, որ շատ ծանր գրաֆիկ է։

«7 օրի» նամակների ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը