Լրահոս

30.06.2009 15:59


Հայկազուն Ալվրցյան. «Ռուսաստան–Հայաստան հարաբերություններում վրաց նախագահի այցից հետո լուրջ փոփոխություններ չեն լինի»

Հայկազուն Ալվրցյան. «Ռուսաստան–Հայաստան հարաբերություններում վրաց նախագահի այցից հետո լուրջ փոփոխություններ չեն լինի»

- Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի կողմից  կոշտ հայտարարություններ են եղել։ Ըստ էության՝ ռուսական պաշտոնական արձագանք չի եղել, չէր էլ սպասվում։ Բայց ռուսական քաղաքական շրջանակները, հատկապես՝ կառավարող կուսակցությունը, անշուշտ, չէին կարող չարձագանքել,- խոսելով Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարած այցի և դրան հետևած ռուսական արձագանքների մասին՝ ասել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Նա նշել է, որ այդ հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի վրա ոչ մի լուրջ ազդեցություն և հետևանք չեն ունենա։

-Ես կարծում եմ, որ վրաց նախագահի՝ ջավախեցի հայերից ավելի լավ հայ երևալու ձգտումները, հակառուսկան ելույթները հետևանք էին այն փաստի գիտակցության, որ առաջիկայում Մեդվեդև-Ալիև հյանդիպմումն էր, դրա արդյունքում կնքվելիք պայմանագիրը։ Եվ դա զայրույթի մի պոռթկում էր, որովհետև յուրաքանչյուր նման համագործակցություն էներգակիրների հարացում՝ Վրաստանին զրկում է տարածաշրջանում դերակատարում ունենալու հեռանկարից,-ասել է Հայկազուն Ալվրցյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը