Տնտեսական

27.03.2013 16:49


«Նաիրիտի» գործը՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում

«Նաիրիտի» գործը՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում

ՀՀ գլխավոր դատախազություն «Հետքը» հարցում էր ուղարկել, թե արդյոք «Նաիրիտ գործարանի» վերաբերյալ իրենց հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվել է, թե ոչ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ի պատասխան այդ հարցման, տեղեկացրել է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ունեցած պարտավորությունների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության ստուգման ակտի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնել է, որ «Նաիրիտի» նյութերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունն այսօր է ստացել և դեռևս ուսումնասիրում են: 

Այս խորագրի վերջին նյութերը