Արմեն Ռուստամյան. «Համաներումն ուղղակի քաղաքական ուղղվածություն ունի»
-Ինչպես ԱԺ-ում Դաշնակցության տեսակետը հայտնելիս ասել եմ, հիմա էլ վստահ եմ, և նույնը արձանագրեց նաև 1677 բանաձևը, որ պետք չէր խուսափել ասելու, թե համաներումն ուղղակի քաղաքական ուղղվածություն ունի։ Որովհետև համաներման մեխը հենց դա էր։ Համաներումը կապված էր մարտի 1-2-ի իրադարձությունների հետ,- «Դե ֆակտո» ակումբում ասել է Արմեն Ռուստամյանը։
Նա նշել է, որ այս հարցում էլ «կիսատպռատություն» է երեևում, և թողնվել են «պոչեր», որոնք հետագայում լուրջ դժվարություներ են առաջացնելու.
-Եթե մենք ելնում ենք նրանից, որ համաներումն ուղղակի պետք է առնչվի մարտի 1-2-ի իրադարձություններին, ապա վերապահումներ չպետք է լինեին։ Այդ վերապահումները չեն համապատասխանում համաներման բնույթին և էությանը։ Եվ ԵԽԽՎ-ի բանաձևում արձանագրված է, որ կան դեպքեր, որոնց վերաբերյալ մոնիթորինգը շարունակվելու է։
Նա նաև նշել է՝ համաներումը պարգևատրում չէ.
-Համաներումը նշանակում է, որ ինչ-որ մեկը մեղք է գործել, բայց իրեն ներում են։ Եվ եթե այդ տրամաբանությամբ ներում ես մեկին, ապա մյուսին էլ պետք է ներես։ Իմ առաջարկությունն է եղել, որ եթե ամբողջությամբ չեք ներում, առնվազն գոնե չկրած պատժի մասը կիսեք։ Դա էլ չեղավ։ Սա երկակի ստանդարտների առիթ է տալիս, և այս քննարկումները մեզ նորից ուղեկցելու են,- ասել է Արմեն Ռուստամյանը։

7or.am