-Դրական գնահատական տալիս էի և տալիս եմ,- «Ֆուտբոլային դիվանագիտությանը» վերաբերվող «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
Նա չի կիսում տեսակետը, թե այդ դիվանագիտությունը որևէ արդյունքի չի բերել, և համոզված է, որ առաջին գնահատականը հնարավոր է տալ հոկտեմբերի երկրորդ կեսին կամ նոյեմբերի առաջին կեսին։ Այսինքն, ըստ Կ. Բեքարյանի, «ֆուտբոլային դիվանագիտությունը» դեռևս իր հետադարձ արդյունքը պետք է ունենա.
-Մենք հիմա ունենալու ենք թվացյալ պասիվ ժամանակաշրջան՝ ի դեմս ամառվա, որը հասարակական քննարկումների ակտիվությունը տեղափոխելու է դեպի խորքային դաշտ։ Եվ մենք այդ ամենի անդրադարձն ունենալու ենք արդեն սեպտեմբերի երկրորդ կեսից, որպես բարձրացող կոր՝ հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ՝ իր արդյունքների գնահատման հնարավորությամբ։
Կ. Բեքարյանը նաև նշել է, որ այժմ էլ հայ-թուրքական և ԼՂ-ի հարցերը զուգահեռ են ընթանում, սակայն «մի բան է՝ զուգահեռ գործընթացները, մեկ այլ բան՝ հատվող կամ միահյուսվող»։ Իսկ «զուգահեռումն առանց հատման՝ Հայաստանի համար բավական դրական նշանակություն ունի»։
«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները հոկտեմբեր–նոյեմբերի՞ն կերևան

7or.am