Տնտեսական

28.03.2013 15:25


ԿԲ նախկին նախագահ. «Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը կվերածվի ապագա չունեցող երկրի»

ԿԲ նախկին նախագահ. «Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը կվերածվի ապագա չունեցող երկրի»

Այսօրվա ասուլիսին ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով արտագաղթը կասեցնելու համար Հայաստանին մեկ միլիոն եվրո տրամադրելու Եվրամիության որոշմանը, նշել է, որ դա  որակական ոչ մի խնդիր չի լուծելու։ «Եվրոպացիները մեր տեղը մեր խնդիրը չեն լուծելու: Իսկ խնդիրը շուրջ է՝ սարսափելի մեծ չափերի հասած բնակչության արտագաղթ էլ չէ՝ փախուստ, մենք ճգնաժամի առաջ ենք կանգնած: Տարեցտարի նվազելու է աշխատանքային տարիք մուտք գործողների թիվը, էական շեղում կա բնակչության կառուցվածքում: Այսօրվա սերնդից յուրաքանչյուր հինգերորդը դատապարտված է մայր չլինելուն, որովհետև կին-տղամարդ հարաբերակցություներն են այդպիսին: Առաջիկա տարիներին մահացածների թիվը կգերազանցի է ծնվածներ թիվը»,-ասել է տնտեսահետը։

Ըստ բանախոսի՝ մենք պետք է մեր համակարգը վերափոխենք։ Եվ եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը կվերածվի ապագա չունեցող երկրի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը