-Արմավիրի մարզում պետբյուջեից տրամադրված 2,3 մլրդ գումարից ընտրանքային կարգով ստուգել ենք 906 մլն-ը, որտեղ արձանագրել ենք տարբեր բնույթի 86 մլն դրամի խախտումներ, որոնց մեծ մասը պետք է վերականգնվեն պետբյուջե,- լրագրողներին ներկայացնելով 2007-08թթ. ընթացքում Արմավիրի մարզում պետբյուջեի միջոցներով կատարված ծախսերի ուսումնասիրությունների արդյունքները՝ հայտարարել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։
Ըստ բանախոսի՝ ստուգումներով Արմավիրի մարզում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ, սակայն դրանցից ամենացայտունները վերաբերել են հողերի վաճառքին։
-Այս մարզում հայտնաբերվել են դեպքեր, երբ 10 հա հողի համար համայնքի բյուջեն մուտք է եղել 354 հազ. դրամ, սակայն ուղիղ մեկ օր անց այս հողը վերավաճառվել է 3 մլն 900 հազ. դրամով,- նշել է ՎՊ նախագահը։
Իշխան Զաքարյանը լրատվամիջոցներին ներկայացրել է Արմավիրի մարզում վաճառված մի շարք հողատարածքների մասին տվյալներ, որոնք, վերը նկարագրվածի նման, մի քանի օր հետո վերավաճառվել են տասն անգամ ավել գներով։
-Կոնկրետ մի գյուղում համատարած նշել ենք այնպիսի դեպքեր, երբ հողային ֆոնդի 1քմ-ն վաճառվել է 6 դրամով,- հայտարարել է Իշխան Զաքարյանը։
Արմավիրում 6 դրամով հող են ծախել

7or.am