Տնտեսական

29.03.2013 15:00


«Արմավիա» ավիաընկերության մամլո պատասխանատուն հաստատել է սնանկացման մասին լուրերը

«Արմավիա» ավիաընկերության մամլո պատասխանատուն հաստատել է սնանկացման մասին լուրերը

«a1plus.am»–ը գրում է, որ ամենայն հավանականությամբ՝ մի քանի ժամից «Արմավիա»-ն հայտարարություն կտարածի սնանկացման մասին։

«Արմավիա» ավիաընկերության մամլո պատասխանատու Նանա Ավանեսովան հաստատել է ընկերության սնանկացման մասին շրջանառվեղ լուրերը։

Նա հրաժարվել է խոսել պատճառների մասին՝ ասելով.« Ես հիմա այն հոգեվիճակում չեմ գտնվում, որ կարողանամ խոսել այդ մասին»։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուի՝ «Արմավիայի» որոշ չվերթներ հետաձգվել են, որոշները՝ հանվել, ու ուղեւորներին խորհուրդ է տրվում դիմել ավիաընկերությանը։

Քաղավիացիայի վարչությունը հայտարարություն կանի «Արմավիայի» հայտարարությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը