Մեկնաբանություն

30.03.2013 12:45


Դեժավյու. ուղիղ 2 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց ծոմը՝ դստեր ծնունդին մասնակցելու համար

Դեժավյու. ուղիղ 2 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց ծոմը՝ դստեր ծնունդին մասնակցելու համար

2013թ. մարտի 29–ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս կիրակի՝ մարտի 31–ին, Սուրբ Զատկի պատարագից հետո դադարեցնելու է իր ծոմը (ի դեպ, մինչև երեկ նա հայտարարում էր, թե սա ծոմ և հացադուլ չե, այլ կեղծիքադուլ և ստատուլ)։

Մի կողմ դնենք այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ հիմա իր ապաքաղաքական և ուղղորդված քայլերով այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ Սերժ Սարգսյանի հորդորով հացադուլը դադարեցնել և խելոք՝ գլուխը կախ, գնալ տուն, թուղթ ու գրիչը վերցնել ու «սա քեզ, սա ինձ, սա Օստապ Իբրահիմովիչին» տարբերակով պաշտոններ մուրալու կեղտոտ առևտուրն իրականցնելուց բացի, այլ բան չէր մնացել։  

Մի կողմ դնենք նաև այն, որ այդպես էլ ոչ մեկը չհասկացավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչի՞ համար էր սոված «բռոնյա» արել Ազատության հրապարակի աթոռը, ու, ընդհանրապես, այս ներակայացումը հացադո՞ւլ էր, կեղծիքադո՞ւլ, ծո՞մ, թե՞ րաֆֆիերենով հորինված մեկ ուրիշ բան։

Պարզապես մի պահ հետ վերադառնանք ուղիղ 2 տարի առաջ և փորձենք համեմատություններ անցկացնել։

Ուղիղ 2 տարի առաջ գրեթե այն նույն օրերին, երբ 2013թ. Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց հացին «իմպիչմենտ» հայտարարել, նա կրկին ծոմ էր հայտարարել։

2011թ. մարտի 15–ին՝ Համազգային թատրոնում կազմակերպած բաց համաժողովի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը  բոլորի համար անսպասելի նշեց, թե անցնում է հացադուլի ու առանձնանալու է իր ընտանիքի հետ (թեև դրանից հետո կրկին գնաց Ազատության հրապարակ և ընտանիքի հետ «առանաձնացավ» ի ցույց բոլորի):

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը սափրել էր նաև բեղերը՝ բացատրելով. «Մի քանի սպիտակ մազեր կային մորուքիս մեջ, և ես թրաշեցի: Գուցե թարմանալու, երիտասարդանալու, նորովի լինելու կարիք կա»։

Այն ժամանակ էլ ոչ մեկը չէր հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչի՞ համար է սոված «բռոնյա» արել Ազատության հրապարակի աթոռը, ու, ընդհանրապես, այս ներակայացումը հացադո՞ւլ էր, կեղծիքադո՞ւլ, ծո՞մ, թե՞ րաֆֆիերենով հորինված մեկ ուրիշ բան։

Բայց, թերևս, ամենազավեշտալին այն է, որ ինչպես այս անգամ, 2 տարի առաջ նույնպես, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծոմ–հացադուլից դուրս եկավ մարտի 30–ին։ Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե ի՞նչ հիմնավորմամբ։

Բանն այն է, որ մարտի 31–ին նրա դստեր՝Շուշիի ծննդյան տարեդարձն է։ Եվ ուղիղ 2 տարի առաջ՝ 2011թ. մարտի 30–ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ օր հետո լրանում է իր դստեր` Շուշիի 18-ամյակը, որի նկատմամբ ինքը «անգին սեր ու տակավին չմարված պատասխանատվություն ունի» և քանի որ այդ ընթացում թերացել է իր հայրական պարտականությունների մեջ, ապա կդադարեցնի ազատության ծոմի «առաջին արարը»: 

Նրանք, ովքեր դեռ հավատում են, որ Րաֆֆին պայքարում է իշխանության դեմ, թող մի լավ ուսումնասիրեն Րաֆֆու ընտանիքի անդամների կենսագրությունները, ծննդյան օրերը, որպեսզի հետագայում կարողանան ճիշտ գուշակել, թե երբ է լինելու«կեղծիքադուլը», իսկ երբ՝ Սերժի հրահանգի կատարումը։

Այս անգամ էլ Րաֆֆին իրականում գնում է դստեր ծնունդին մասնակցելու համար, բայց Սուրբ Զատկի «ատմազկայով» և Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Սա արդեն «դեժավյու» է։

Րաֆֆին հիմա ոչ թե «զադնի» է դնում, այլ սրընթաց արագությամբ գնում է ՕԵԿ–ի հետևից, բայց զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ուզում, քանզի Րաֆֆին նրան որպես Գեղամյան է պետք Երևանի ավագանու ընտրություններում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը