Լրահոս

30.06.2009 18:07


Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինիին՝  վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից, Ս.Օհանյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Գերմանիայի միջև պաշտպանական համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ ռազմակրթական և ռազմաբժշկական բնագավառներում, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հայ-գերմանական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտում:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը