Երևանի ավագանու ընտրություններին համատեղ ցուցակով մասնակցելու ծրագրի տապալման մասին ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները տվել են իրենց մեկնաբանությունները։
Դաշնակցական Աղվան Վարդանյանը միասնական ցուցակով չմասնակցելը բացատրել է այն հանգամանքով, որ իրենք առաջարկել են ընտրություններին գնալ քաղաքական հայեցակարգով, իսկ «Ժառանգությունը» կողմ է եղել այսպես կոչված քաղաքացիականին։ Արդյունքում՝ համաձայնությունը չի կայացել։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք ամբիցիա չեն դրսևորել և որպես փոխզիջում առաջարկել են ցուցակի առաջին համարը ՀՅԴ–ական Լիլիթ Գալստյանին, սակայն ՀՅԴ–ն չի համաձայնել։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Րաֆֆին, իրոք, ավելի կառուցողական է գտնվել, սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականությունը լրիվ այլ է։
Լ. Գալստայնին համատեղ ցուցակի առաջին համար առաջարկելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հերթական դեմագոգիկ քայլն էր և դաշինքը չկայացնելուն նպաստող մարտավարությունը։
Նույնիսկ դպրոցականները գիտեն, որ մայիսի 5–ին տեղի է ունենալու ոչ թե, ասենք, գեղեցկության մրցույթ, այլ Հայաստանի մայրաքաղաքի ղեկավար մարմնի ընտրություն։ Հետևաբար՝ կուսակցությունները պետք է ընտրողին ներկայացնեն այնպիսի ցուցակ, որի առաջին համարն ընկալվի որպես Երևանի պոտենցիալ քաղաքապետ։ Լիլիթ Գալստյանը ակտիվ քաղաքացի է, բայց քաղաքապետից պահանջվում են կառավարչական որակներ, որոնք նախկին պատգամավորուհու ուժեղ կողմերից չեն։ Իսկ դա նշանակում է, որ Լիլիթը չէր կարող ավագանու ցուցակ գլխավորել։ Երևանի ղեկավարումը չի կարելի շփոթել, ասենք, Մաշտոցի պուրակում բանաստեղծություններ կարդալու կամ «բոլտ» ու «գայկա» քանդելու հետ։
Ընտրական գործընթացը ենթադրում է բացառապես քաղաքական պայքար, ինչը նշանակում է, որ ցուցակը պետք է գլխավորեր կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանը, կա՛մ Արմեն Ռուստամյանը։ Մնացած տարբերակները կապ չունեն այն նպատակների հետ, որոնց մասին սիրում է կեղծ պաթետիզմով խոսել Րաֆֆին։
Ընտրությունները տուն–տունիկ չեն, որ օրիգինալ մոտեցումներ ցուցաբերես։ Ընտրությունները նաև ջենթլմենության տեղ չեն, որ կնոջը տեղդ զիջես կամ նրան ցուցակում տեղ հյուրասիրես։ Բացի այդ՝ Լիլիթ Գալստյանը վերջին շրջանում, «ա լյա» Րաֆֆի, հանդես է գալիս սերժամետ դիրքերից և կողմ արտահայտվում զավեշտի վերածված Րաֆֆի–Սերժ «երկխոսությանը», ինչը չի տեղավորվում Երևանում իշխանափոխություն անելու ծրագրերի մեջ։
«ՍերժՍարգսյանինիսկապեսշանսէընձեռվածլինելբարեփոխմանդիրիժորը, իվերջոերկրիախտերինինքնավելիքանքաջատեղյակէ»,– Սերժ Սարգսյանից ունեցած իր ակնկալիքների մասին է ֆեյսբուքյան գրառումներ արել Լիլիթ Գալստյանը։
Պատկերացնու՞մ եք, Րաֆֆին մի կողմից խոսում է կեղծված ընտրություններից ու պահանջում Սերժի ինքնաբացարկը, իսկ մյուս կողմից Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ–ի առողջ, այն է՝ ոչսերժական հատվածին առաջարկում Երևանի ընտրություններին մասնակցել մեկի գլխավորությամբ, ով բարեփոխման դիրիժորի դերում է տեսնում նույն Սերժին։
Րաֆֆին մի կողմից հայտարարում է, թե Սերժի երդման արարողությունը թույլ կտա միայն իր դիակի վրա, բայց մյուս կողմից՝ պատրաստակամություն է հայտնում պաշտոններ ստանալու և «զորավարի» ոստիկանական մեքենայի աջակցությամբ ՀՀԿ–ի հետ միասին ԱԺ արտահերթ ընրություններին մասնակցելու դիմաց ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքներով նախագահ ինքնահռչակված Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։
Լիլիթ Գալստյանն, ահա, հավանում և դրական է գնահատում Րաֆֆու այս մոտեցումներն ու կարծում, որ ՀայաստանիՀանրապետությանշահըկմղիՍերժՍարգսյանինլուրջբովանդայինքննարկումծավալել, լուծումներգտնել (տե՛ս http://www.facebook.com/Lilit.Galstian?fref=ts )։
Փաստորեն, վերջին հինգ տարիներին Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը դեռ ոչ մի բանի մասին չի հուշել Լիլիթին, ու նա հույս ունի, որ Րաֆֆիին, ասենք, Կրթության նախարարությունը տալով և ԱԺ–ում ՀՀԿ–ին կցված ՕԵԿ–ին «ժառանգությամբ» փոխարինելով՝ Սերժ Սարգսյանը կապամոնտաժի Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգը և վերջ կտա ամենաթողությանը, ցինիզմին, տնտեսականմենաշնորհներին: Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է, իսկ նրա նախագահության տարիներին արտագաղթել է շուրջ 250 000 մարդ։ Եթե այսքանից հետո Լիլիթը Սերժին տեսնում է բարեփոխումների դիրիժորի դերում, ապա դա իր խնդիրն է, բայց հասարակության խնդիրը պետք է լինի համապատասխան եզրակացություններ անելը։
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ Լիլիթի թեկնածությունը, բնականաբար, չէր կարող ընդունելի լինել ՀՅԴ–ի՝ ոչհրանտմարգարյանական թևի համար։ Րաֆֆին գիտեր այդ մասին և դրա համար էլ Լիլիթին էր առաջարկել ցուցակի առաջին տեղում, որպեսզի բանակցային գործընթացը տապալելու «ատմազկա» ունենա։
Ինչ վերաբերում է «ժառանգության» այն թեզին, թե իրենք Ազատության հրապարակի ոգին են ուզեցել ներառել «Բարև Երևանի» ցուցակում և առավելապես քաղաքացիական մոտեցում են ցուցաբերել, ապա պետք է նկատել, որ կրկին գործ ունենք մարդկանց մոլորեցնելու և իրականությունը թաքցնելու փորձի հետ։
Ազատության հրապարակի ոգու և ցուցակի միջև եղած կապի մասին ճիշտ է ասված, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը։ Բանն այն է, որ այդ ոգին արտաքուստ է ընդդիմադիր։ Րաֆֆիի գլխավորած «հեղափոխության» ոգին իրականում «դհոլային» բնույթ է կրում և ծառայում իշխանության «ողջախոհ» երիտթևի՝երիտօլիգարխիայի շահերին։ Պատահական չէ, որ «Բարև Երևանի» ցուցակը գլխավորում է իշխանության «ողջախոհ» երիտթևի մոլի երկրպագու Արմեն Մարտիրոսյանը։ Ասել է թե՝ րաֆֆիենց ցուցակի ոգին «ողջախոհ» բնույթ է կրում և հիշեցնում ԱԺ ընտրությունների ժամանակ «ժառանգության» և Բաղրամյան 26–ի համատեղ կազմած համամասնական ցուցակը։
Երևանի ավագանու ընտրությանը ներկայացված ցուցակի քաղաքացիականացման մասով էլ ասենք, որ այստեղ էլ բլեֆ կա, քանի որ Րաֆֆու առաջարկած ցուցակը խիստ քաղաքական բնույթ է կրում և իր մեջ հստակ քաղաքական «մեսիջ» պարունակում։
Այսպես՝ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն օրերս կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակը (բնականաբար՝ պետական շահերից ելնելով) և միասնաբար հանդես գալ։ Միքայելի այդ հայտարարությունից հետո նրա ղեկավարած կուսակցությունն անմիջապես ներառվեց «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մեջ։ Այսինքն՝ Րաֆֆին դաշինք կազմեց ոչ թե Սերժ Սարգսյանին չշնորհավորած ՀՅԴ–ի, այլ Սերժ Սարգսյանի «խփած» տոկոսներն ընդունած Պահպանողական կուսակցության հետ։ Սա այնքան խոսուն փաստ է, որ միայն քաղաքականապես անմեղսունակները կարող են սրանից հետո խոսել Րաֆֆու՝ հակակեղծիքային պայքարի մասին։ Պայքար, իրոք, կա, բայց այն Սերժի գլխավորած իշխանությանն աջակցելուն է ուղղված։ Հետևաբար՝ խոսակցություններն այն մասին, թե Րաֆֆին քաղաքական ծրագիր ու քայլեր չունի, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Իսկ ո՞վ ասեց, որ Սերժին սատարելը քաղաքական ծրագիր չէ։
Եվ ամենակարևորի մասին, ՀՅԴ–«Ժառանգություն» դաշինքի կայացմանը դեմ էր Սերժ Սարգսյանը, քանզի ՀՅԴ–ականների ներկայությունը թույլ չէր տալու Րաֆֆու թիմին քարոզչական փուլում գեղամյանություն անել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Տարոն Մարգարյանին քաղաքապետ նշանակելու հարցում Րաֆֆին Սերժին պետք է որպես «ընդդիմության առաջնորդ», ինչը չի ենթադրում քաղաքական դաշտի ոչիշխանական հատվածի համախմբում։
Ահա՛ այն հիմնական պատճառները, որոնք չբերեցին այդ երկու ուժերի դաշինքի կայացմանը։ Րաֆֆին թող իզուր ձևեր չթափի։ Նրա խաղը վաղուց «պալիտ» է եղած։
Ի դեպ, ՀՅԴ–ն, հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կայծակնային արագությամբ «խուրդվելու» ներկայիս գործընթացը, հիմա պետք է «մաղարիչ» անի, որ համատեղ ցուցակ չի կազմել «Ժառանգության» հետ։ Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիք։
Րաֆֆու «մեյմունություններից» հետո «Բարև Երևանը» հազիվ թե կարողանա հատել նվազագույն տոկոսային շեմը, քանզի երևանցիներն անպայման իր տեղը կդնեն մանր ժուլիկությամբ զբաղվող «իրավատիրոջը»։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Շատ խորհրդանշական է, որ «Բարև Երևանի» նախընտրական շտաբը ղեկավարելու է նախկին ՕԵԿ–ականը։ «Ժառանգությունը» վերածվել է «Րաֆֆինացված» ՕԵԿ–ի և Արթուր Բաղդասարյանի նախկին թիմակիցը փորձի փոխանակման առումով ահագին խորհուրդներ կարող է տալ Րաֆֆի Հովհաննիսյանին։
Ինչու՞ չկայացավ ՀՅԴ–«Ժառանգություն» դաշինքը
Երևանի ավագանու ընտրություններին համատեղ ցուցակով մասնակցելու ծրագրի տապալման մասին ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները տվել են իրենց մեկնաբանությունները։
Դաշնակցական Աղվան Վարդանյանը միասնական ցուցակով չմասնակցելը բացատրել է այն հանգամանքով, որ իրենք առաջարկել են ընտրություններին գնալ քաղաքական հայեցակարգով, իսկ «Ժառանգությունը» կողմ է եղել այսպես կոչված քաղաքացիականին։ Արդյունքում՝ համաձայնությունը չի կայացել։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք ամբիցիա չեն դրսևորել և որպես փոխզիջում առաջարկել են ցուցակի առաջին համարը ՀՅԴ–ական Լիլիթ Գալստյանին, սակայն ՀՅԴ–ն չի համաձայնել։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Րաֆֆին, իրոք, ավելի կառուցողական է գտնվել, սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականությունը լրիվ այլ է։
Լ. Գալստայնին համատեղ ցուցակի առաջին համար առաջարկելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հերթական դեմագոգիկ քայլն էր և դաշինքը չկայացնելուն նպաստող մարտավարությունը։
Նույնիսկ դպրոցականները գիտեն, որ մայիսի 5–ին տեղի է ունենալու ոչ թե, ասենք, գեղեցկության մրցույթ, այլ Հայաստանի մայրաքաղաքի ղեկավար մարմնի ընտրություն։ Հետևաբար՝ կուսակցությունները պետք է ընտրողին ներկայացնեն այնպիսի ցուցակ, որի առաջին համարն ընկալվի որպես Երևանի պոտենցիալ քաղաքապետ։ Լիլիթ Գալստյանը ակտիվ քաղաքացի է, բայց քաղաքապետից պահանջվում են կառավարչական որակներ, որոնք նախկին պատգամավորուհու ուժեղ կողմերից չեն։ Իսկ դա նշանակում է, որ Լիլիթը չէր կարող ավագանու ցուցակ գլխավորել։ Երևանի ղեկավարումը չի կարելի շփոթել, ասենք, Մաշտոցի պուրակում բանաստեղծություններ կարդալու կամ «բոլտ» ու «գայկա» քանդելու հետ։
Ընտրական գործընթացը ենթադրում է բացառապես քաղաքական պայքար, ինչը նշանակում է, որ ցուցակը պետք է գլխավորեր կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանը, կա՛մ Արմեն Ռուստամյանը։ Մնացած տարբերակները կապ չունեն այն նպատակների հետ, որոնց մասին սիրում է կեղծ պաթետիզմով խոսել Րաֆֆին։
Ընտրությունները տուն–տունիկ չեն, որ օրիգինալ մոտեցումներ ցուցաբերես։ Ընտրությունները նաև ջենթլմենության տեղ չեն, որ կնոջը տեղդ զիջես կամ նրան ցուցակում տեղ հյուրասիրես։ Բացի այդ՝ Լիլիթ Գալստյանը վերջին շրջանում, «ա լյա» Րաֆֆի, հանդես է գալիս սերժամետ դիրքերից և կողմ արտահայտվում զավեշտի վերածված Րաֆֆի–Սերժ «երկխոսությանը», ինչը չի տեղավորվում Երևանում իշխանափոխություն անելու ծրագրերի մեջ։
«Սերժ Սարգսյանին իսկապես շանս է ընձեռված լինել բարեփոխման դիրիժորը, ի վերջո երկրի ախտերին ինքն ավելի քան քաջատեղյակ է»,– Սերժ Սարգսյանից ունեցած իր ակնկալիքների մասին է ֆեյսբուքյան գրառումներ արել Լիլիթ Գալստյանը։
Պատկերացնու՞մ եք, Րաֆֆին մի կողմից խոսում է կեղծված ընտրություններից ու պահանջում Սերժի ինքնաբացարկը, իսկ մյուս կողմից Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ–ի առողջ, այն է՝ ոչսերժական հատվածին առաջարկում Երևանի ընտրություններին մասնակցել մեկի գլխավորությամբ, ով բարեփոխման դիրիժորի դերում է տեսնում նույն Սերժին։
Րաֆֆին մի կողմից հայտարարում է, թե Սերժի երդման արարողությունը թույլ կտա միայն իր դիակի վրա, բայց մյուս կողմից՝ պատրաստակամություն է հայտնում պաշտոններ ստանալու և «զորավարի» ոստիկանական մեքենայի աջակցությամբ ՀՀԿ–ի հետ միասին ԱԺ արտահերթ ընրություններին մասնակցելու դիմաց ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքներով նախագահ ինքնահռչակված Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։
Լիլիթ Գալստյանն, ահա, հավանում և դրական է գնահատում Րաֆֆու այս մոտեցումներն ու կարծում, որ Հայաստանի Հանրապետության շահը կմղի Սերժ Սարգսյանին լուրջ բովանդային քննարկում ծավալել, լուծումներ գտնել (տե՛ս http://www.facebook.com/Lilit.Galstian?fref=ts )։
Փաստորեն, վերջին հինգ տարիներին Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը դեռ ոչ մի բանի մասին չի հուշել Լիլիթին, ու նա հույս ունի, որ Րաֆֆիին, ասենք, Կրթության նախարարությունը տալով և ԱԺ–ում ՀՀԿ–ին կցված ՕԵԿ–ին «ժառանգությամբ» փոխարինելով՝ Սերժ Սարգսյանը կապամոնտաժի Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգը և վերջ կտա ամենաթողությանը, ցինիզմին, տնտեսական մենաշնորհներին: Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է, իսկ նրա նախագահության տարիներին արտագաղթել է շուրջ 250 000 մարդ։ Եթե այսքանից հետո Լիլիթը Սերժին տեսնում է բարեփոխումների դիրիժորի դերում, ապա դա իր խնդիրն է, բայց հասարակության խնդիրը պետք է լինի համապատասխան եզրակացություններ անելը։
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ Լիլիթի թեկնածությունը, բնականաբար, չէր կարող ընդունելի լինել ՀՅԴ–ի՝ ոչհրանտմարգարյանական թևի համար։ Րաֆֆին գիտեր այդ մասին և դրա համար էլ Լիլիթին էր առաջարկել ցուցակի առաջին տեղում, որպեսզի բանակցային գործընթացը տապալելու «ատմազկա» ունենա։
Ինչ վերաբերում է «ժառանգության» այն թեզին, թե իրենք Ազատության հրապարակի ոգին են ուզեցել ներառել «Բարև Երևանի» ցուցակում և առավելապես քաղաքացիական մոտեցում են ցուցաբերել, ապա պետք է նկատել, որ կրկին գործ ունենք մարդկանց մոլորեցնելու և իրականությունը թաքցնելու փորձի հետ։
Ազատության հրապարակի ոգու և ցուցակի միջև եղած կապի մասին ճիշտ է ասված, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը։ Բանն այն է, որ այդ ոգին արտաքուստ է ընդդիմադիր։ Րաֆֆիի գլխավորած «հեղափոխության» ոգին իրականում «դհոլային» բնույթ է կրում և ծառայում իշխանության «ողջախոհ» երիտթևի՝ երիտօլիգարխիայի շահերին։ Պատահական չէ, որ «Բարև Երևանի» ցուցակը գլխավորում է իշխանության «ողջախոհ» երիտթևի մոլի երկրպագու Արմեն Մարտիրոսյանը։ Ասել է թե՝ րաֆֆիենց ցուցակի ոգին «ողջախոհ» բնույթ է կրում և հիշեցնում ԱԺ ընտրությունների ժամանակ «ժառանգության» և Բաղրամյան 26–ի համատեղ կազմած համամասնական ցուցակը։