Րաֆֆի Հովհաննիսյանի սիրելի զորավար Վլադիմիր Գասպարյանի կանտոռայից անդրադարձել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի շրջանակներում ցուցադրված մի տեսանյութի։
Պարզվում է՝ Գասպարյանին զայրացրել է այն հանգամանքը, որ ոստիկանության անունը շոշափվում է քաղաքական ենթատեքստով։ «Մուտիլովկաներով» զբաղվող «անկախ» լրատվամիջոցների անվտանգությունն ապահովող ոստիկանությունը շատ ծանր է տարել իր անվան հնչեցումը։
«Ոստիկանությունն իր իրավունքներն ու պարտականությունները լավ գիտի: Կրկին ու կրկին կոչ ենք անում, հորդորում զերծ մնալ քաղաքական խնդիրները ոտիկանության հաշվին լուծելու գայթակղությունից»,–մասնավորապես հայտարարել է ոստիկանության մամլո ծառայության ղեկավարը՝ դիմելով «Կենտրոն» հեռուստաընկերությանը։
Փաստորեն, ոստիկանությունը քաղաքական հարցերին չի խառնվում և զբաղված է բացառապես իր խնդիրներով։ Իսկ մենք էլ կարծում էինք, թե Սերժ Սարգսյանն անկեղծանում էր վերջին ինքնաասուլիսի ժամանակ, երբ Րաֆֆի հետ հանդիպման մանրամասները պատմելիս՝ բացահայտում էր ընտրական գործընթացների ու պետական ոստիկանական մեքենայի միջև առկա կապը։
Ընտրությունները, ինչպես հայտնի է, քաղաքական բնույթի գործընթացներ են։ Հայտնի է նաև, որ համապետական վերջին երկու ընտրություններում ընտրացուցակների կեղծման, շրջիկ խմբերի համար բազմակի քվեարկության պայմանների ստեղծման և կեղծ անձնագրերով համապատասխան մարդկանց «զինման» գործում հիմնարար կասկածներ կան հենց ոստիկանության ներգրավված լինելու մասով։ Ասել է թե՝ Սերժն ընդամենը լեզվից թռցրել է այն, ինչի մասին բոլորը գիտեն։
Եթե Վլադիմիր Գասպարյանին այդքան մտահոգված է ոստիկանության իմիջով, ապա ավելի լավ է իր խոսնակի միջոցով պատասխանի Սերժ Սարգսյանի՛ ասածներին, այլ ոչ թե Բաղրամյան 26–ի տակ կքած լրատվամիջոցների համար արտահաստիքային մամլո խոսնակի դեր կատարի։ Ի վերջո, «զորավարի» կոչումը պարտավորեցնող է։
«Զորավարի» փեշակն ու Սերժի խոստովանությունը

Սևակ Մինասյան