Քաղաքական

31.03.2013 22:01


Արմեն Աշոտյանը՝ ընդդեմ ՀՀԿ–ի՞

Արմեն Աշոտյանը՝ ընդդեմ ՀՀԿ–ի՞

 ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն իշխանամետ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել էր բիզնեսի և իշխանության խնդիրներին։ ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կարճ մեկնաբանություն էր ներկայացրել այդ թեմայով։

-Պարո՛ն Ուրիխանյան, Արմեն Աշոտյանը, ակնհայտորեն ակնարկելով ԲՀԿ-ին՝ կարծիք էր հայտնել, որ խոշոր կապիտալը պետք է հեռու պահել քաղաքականությունից:

- Ծանոթ եմ այդ հրապարակմանն ու անկեղծ ասած, ԲՀԿ-ի հետ որևէ աղերս չտեսա: Ավելին, ինձ իրապես ուրախացնում է, որ լինելով այդքան բազմազբաղ ֆեյսբուքյան ազատամարտիկ, պարոն Աշոտյանը ժամանակ է գտնում նաև օբյեկտիվ դիտարկումներ անելու: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ իր այդ անաչառ դիտարկմանը Աշոտյանը, որպես ՀՀԿ ԳՄ համեմատաբար նորընծա անդամ, հանգել է իր կուսակցության գործադիր մարմինը մանրամասն ուսումնասիրելուց: Այո, երբ նայում ես ՀՀԿ ԳՄ կազմը, հասկանում ես, թե որքան իրավացի է պարոն Աշոտյանը, երբ ասում է, որ մեծ փողերն ու կապիտալը պետք է հեռու պահել քաղաքականությունից:

Այս խորագրի վերջին նյութերը