Լրահոս

02.04.2013 00:10


Գյումրիում հարյուրավոր անօթևան ընտանիքներ բնակարաններ չեն ստանալու

Գյումրիում հարյուրավոր անօթևան ընտանիքներ բնակարաններ չեն ստանալու

Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության ու սոցիալ-տնտեսական աղետալի պայմաններում այդպիսի ընտանիքները երբևէ բնակարաններ կունենա՞ն:

Բնակարան ունենալու հույսից զրկված գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում առանց տղամարդկանց ընտանիքներն ու միայնակ մայրերը: Անցած ամիս լոսանջելեսյան հեռուստատմարաթոնի ժամանակ հավաքված միջոցներով օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող տնակային ավաններից մեկում իր 12-ամյա որդու հետ բնակվող, միայնակ մայր Անահիտ Հովհաննիսյանին:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը