ՀԱԿ–ն իրենն ասել է, «Ժառանգությունը»՝ նույնպես, հերթը Դաշնակցությանն է
-Ի տարբերություն ՀԱԿ-ի, «Ժառանգության» առաջարկը լայն հնարավորություն է տալիս համագործակցության եզրեր գտնելու համար։ Սակայն մեր մոտեցումը մնում է անփոփոխ։ Մենք ասել ենք, որ ինքներս ենք պատրաստում մեր պլատֆորմը, և ճիշտ ճանապարհը դա է։ ՀԱԿ-ն իրենն ասել է, «Ժառանգությունը», եթե սա իր ամբողջական տեսակետն է, ասել է։ Մենք մերը կասենք շատ ավելի ամբողջական, և մեր պլատֆորմը լինելու է նաև պատասխան բոլոր հարցերին։ Պարզ է դառնալու, որ եթե մեր մոտեցումներն այս-այս-այս խնդիրների վերաբերյալ են և չեն համապատասխանում որևէ ուժի մոտեցումներին, ապա մենք այդտեղ անելիք չունենք,- «Ժառանգության» կողմից ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին առաջարկած համագործակցության պլատֆորմի վերաբերյալ խոսելիս՝ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՅ Դաշնակցության պլատֆորմը լինելու է 3 հիմնական ուղղություններով՝ ազգային խնդիրներ, սոցիալական արդարություն և ժողովրդավարություն։
Հուլիսի 10-11-ը, մասնավորապես ազգային խնդիրների հետ կապված, Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ՀՅԴ-ն մեծ համաժողով է անցկացնելու։ Այնտեղ համաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ ամբողջական տեսքի են բերվելու պլատֆորմի հատվածները, որոնք վերաբերելու են հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Նա նաև նշել է, որ արտահերթ ընտրությունների և նախագահի հրաժարականի խնդիր ՀՅԴ-ն օրակարգում չունի՝ դա բացատրելով հետևյալ կերպ.
-Եթե մենք պատրաստ չենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, եթե վաղն էլ անցկացնենք, այդ ընտրությունները նույն արդյունքն են տալու։ Ժողովրդավարությունը չի ծաղկում ընտրությունների օրը։ Ժողովրդավարությունը քանի չկա, այդ ընտրությունները ժողովրդավարական լինել չեն կարող։ Հիմա նորից ստեղծենք մի նոր հնարավորություն մարտի 1-2-ի համա՞ր։ Մեր մոտեցումը լրիվ այլ է. պետք է բարեփոխել ընտրական համակարգն այնպես, որ նրա նկատմամբ վստահելիությունն էական աճ ունենա։ Այս անվստահության պայմաններում հետընտրական լարվածություններ միշտ լինելու են։

7or.am