Լրահոս

02.04.2013 00:38


Անանդի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Մագնուս Կարլսենը

Անանդի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Մագնուս Կարլսենը

 Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով պարտվեց ռուս Պյոտր Սվիդլերին:

Վերջին տուրից առաջ Կարլսենն ու Կրամնիկը 8.5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային այուսակը:

Չնայած պարտությանը, Կարլսենը աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանադի հետ, քանի որ Վասիլի Իվանչուկը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:
Կարլսենն ու Կրամնիկը մրցաշարն ավարտեցին 8.5-ական միավորով, և նորվեգացին ավելի շատ հաղթանակներ տանելու շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղը:

Այս խորագրի վերջին նյութերը