Լրահոս

30.06.2009 18:15


Իշխան Զաքարյան «Այլանդակել են պատմամշակութային հուշարձանները»

-Մենք գործ ունենք պետական բյուջեի միջոցների և՛ անարդյունավետ ծախսերի, և՛ կոպիտ յուրացումների հետ,- ներկայացնելով մշակույթի նախարարության «Հուշարձանների վերականգնում» ծրագրի վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսունասիրությունները՝ հայտարարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը։ 2007թ. վերոնշյալ ծրագրի տակ պալատն արձանագրել է 186 մլն դրամի խախտում, որից 118 մլն-ը պետբյուջե վերականգնվող գումարներ են.

-Չենք ասում, թե մնացած 66 մլն-ը յուրացվել է, պարզապես ասում ենք, որ այն անարդյունավետ է ծախսվել։

ՎՊ նախագահն ասել է, թե կոպիտ խախտման դեպք են արձանագրել «Գուգարք» ՓԲԸ-ում, որն ըստ պայմանագրերի՝ 321 մլն դրամ է ստացել Լոռու մարզում գտնվող Հնեվանքը և Քոբայրավանքը վերականգնելու համար.

-Այստեղ կա 57 մլն դրամի չհիմնավորված փաստաթղթերով ծախս։ Որոշել էին այս փաստերը ներկայացնել գլխավոր դատախազությանը, սակայն ստացել ենք մշակույթի նախարարի նամակը, թե ինքը մեկ ամիս առաջ դիմել է դատախազություն։ Որպեսզի չկրկնվենք, ձեռնպահ մնացինք այն ներկայացնելուց,- ասել է Զաքարյանը։

Նա տեղեկացրել է, որ վերոնշյալ հուշարձանները 10-րդ դարի շինություններ են, և «Գուգարք» ՓԲԸ-ի «վերականգնողական» աշխատանքների շնորհիվ դրանք «այլանդակ» տեսք են ստացել։

-Ձեռքներն ինչ ընկել է, շարել են. էլ «պալիրովկա արած տրավեսիլ», էլ արթիկ տուֆ, էլ բազալտ, էլ ֆերզիտ, ինչ ասես: Մի խոսքով՝ այլանդակել են այս երկու պատմամշակութային հուշարձանները,- արձանագրել է ՎՊ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը