Լրահոս

02.04.2013 11:57


Պռոշյանի գյուղապետի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է

Պռոշյանի գյուղապետի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է

«yerkir.am»–ը գրում է, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է, քանի որ գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային մահացու վնասվածք է հայտնաբերվել: Գյուղացիները նշում են, որ հնչել է երկու կրակոց: Սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռեւս չի հայտնաբերվել:

Հրաչ Մուրադյանի դին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր այսօր առավոտյան:

Նա Արցախյան ազատամարտի հերոսներից էր: Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի: Հրաչ Մուրադյանը 1990 թվականից Դաշնակցության անդամ է, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:

Այս խորագրի վերջին նյութերը