Լրահոս

30.06.2009 18:39


Ստյոպա Սաֆարյանը Փարիզ չի՞ գնա

Ստյոպա Սաֆարյանի նամակը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

«Հարգելի պարոն Աբրահամյան, Առաջնորդվելով Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի է) ենթակետով վերապահված իրավասություններից, այն է' խորհրդակցելով Ազգային ճողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ' որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը, ինչպես նաև' իա) ենթակետով, որով հաստատում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը, Ազգային ժողովի նախագահի կողմից չորրորդ գումարման խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո հաստատվել են բոլոր նման պատվիրակություններն ու բարեկամական խմբերը: Մասնավորապես ԱԺ նախագահի հրամանով ես' իբրև «Ժառանգություն» խմբակցության անդամ հաստատվել եմ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում, որի մեջ են մտնում նաև Արմեն Ռուստամյանը (Հայ Յեղափոխական Դաշնակցություն), Արա Բաբլոյանը (Հայաստանի Հանրապետական կուսակցություն), Հովհաննես Մարգարյանը (Օրինաց Երկիր), Արմեն Մելիքյանը (Բարգավաճ Հայաստան):

 

Ս.թ. հուլիսի 3-8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու իմ անվարան պատրաստակամության մասին դեռևս մեկ շաբաթ առաջ հայտնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար պարոն Գեղամ Ղարիբջանյանին: Ի զարմանս ինձ' երբ այսօր դիմեցի ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչությանը (ի դեմս պետի) ինքնաթիռի տոմսերը և անհրաժեշտ փաստաթղթերը, զեկույցների նախագծերը ստանալու համար, պարզվեց, որ տոմսեր են պատվիրված պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանի և Արմեն Մելիքյանի, բայց ոչ իմ համար: Հայտնի դարձավ նաև, որ իմ պատվիրակության քարտուղարը արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է Ստրասբուրգում, որտեղից էլ մեկնելու է Փարիզ: Արարողակարգի վարչությունից նաև պարզաբանեցին, որ ինքնաթիռի տոմսերը պատվիրելիս և գնելիս իրենք առաջնորդվել են Ձեր կողմից տրված հրամանով, որտեղ բացակայում է իմ անուն ազգանունը: Խնդրում եմ պարզաբանել' ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ քայլը:

Ձեր գիտության համար' ազատ տիրապետում եմ ֆրանսերեն լեզվին, որն իմ առաջին և հիմնական օտար լեզուն է: Միաժամանակ ակնկալում եմ, որ արագ միջոցներ կձեռնարկեք առաջիկա երկու օրերի ընթացքում տոմսերը գնելու, գործուղման և հյուարոնցային ծախսեր հատկացնելու Ձեր հանձնարարականը իմ անուն ազգանունով համալրելու և արարողակարգի վարչության աշխատակիցների կողմից իմ համար տոմսեր գնելու կապակցությամբ, որպեսզի ևս կատարեմ իմ աշխատանքային պարտականությունները Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, ինչը համարվում է ԱԺ բնականոն գործունեության մի մասը»:

«Ժառանգություն» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը