Տնտեսական

02.04.2013 13:29


Հրաչ Բերբերյան. «Կարտոֆիլի ցանքատարածությունները կկրճատվեն, տավարի մսի գինը կբարձրանա»

Հրաչ Բերբերյան. «Կարտոֆիլի ցանքատարածությունները կկրճատվեն, տավարի մսի գինը կբարձրանա»

Այսօր հրավիրված ասուլիսում «Ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը համոզմունք է հայտնել, որ այս տարի Արարատյան հարթավայրում շուրջ 50%-ով կկրճատվեն կարտոֆիլի,  շուրջ 30%-ով՝ պղպեղի, լոլիկի ու սմբուկի ցանքատարածությունները ։

Գյուղեր կան, ուր 10 անգամ կրճատվել է կարտոֆիլի ցանքատարածությունը։ Պատճառը կապված է նաև վայ-չինովնիկների թերությունների հետ։ Նրանք չկարողացան խթանել բանջարեղենի արտահանումը Վրաստան։ Տրադիցիոն արտահանումները կանգ առան, որի պատճառով անցած տարի ունեցանք կարտոֆիլի լճացում: Պատճառը նաև արտագաղթն է և կարտոֆիլի ցեցը։ 50-ից ավելի գյուղերում մորմազգիների ցեցն արդեն տարածում է գտել:

Պատճառներից մեկն էլ միգրացիան է, որը շուրջ 40-50 տոննայով ազդել է սպառման վրա,-ասել է Բերբերյանը:

Մայիսին էլ նա տավարի մսի գների բարձրացում է կանխատեսում, քանի որ այժմ անասնակերի պակասի պատճառով տավարաբուծության գլխաքանակի անկում է նկատվում։

–Հենց կանաչ խոտը դուրս գա, մորթը կդադարի, և շեշտակի մսի գնի բարձրացում կունենանք,-ավելացրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը