Վերլուծաբան Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում տեղադրել է հարցաթերթիկ Վարդան Օսկանյանի համար Սկզբում ֆեյսբուքում գրեթե մշտական բնակություն հաստատած Աշոտյանը խորին շնորհակալությունէ հայտնում ԲՀԿ-ին՝ Վարդան Օսկանյանին Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու եւ այդպիսով իր գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար: Աշոտյանը Վարդան Օսկանյանին առաջարկում է ազնվորեն պատասխանել հինգ հարցի: Հիշեցնենք այդ հարցերը. Հարց 1.Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական եւ երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչո՞ւ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին: Պատասխան 1. Իմ կարծիքով ԲՀԿ-ն չդրեց սեփական թեկնածու նախագահական ընտրություններին եւ չավարտեց շահած պարտիան մեկ հիմնական պատճառով` շատ մեծ էր հավանականությունը, որ հարգելի պրն Աշոտյան, որ ձեր “ Ապահով Հայաստանի” ղեկավարներն էլի կկրակեին ժողովրդի վրա, կթափվեր արյուն, կլիներ մարդկային ողբերգություն: Իսկ դուք, հարգելիս եւ ձեր նմանները կպաշտպանեիք կրակողներին: Իսկ ինչ վերաբերում է անփառունակությանը, ապա հանուն արդարության ընդունենք, որ Րաֆֆիին պարտվելը, շատ ավելի մեծ անփառունակություն է: Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան եւ ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երեւանով ու համոզել բոլորին, որ "Վարդանը մեր տղեն ա" Պատասխան 2. Հարգելի Աշոտյան, կարծում եմ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը ուզում են ունենալ այնպիսի քաղաքապետ, որը չվախենա ձեր տիրոջն ասել, թե օպերայի բակում Jazve կառուցել չի կարելի, Փակ շուկան ավերել չի կարելի: Սա որպես սկիզբ: Որպես հաջորդ քայլ, դարձյալ քաղաքական, ուզում ենք ունենալ այնպիսի կրթության նախարար, որ հաջորդ սերունդների համար սողալը, որպես ավանդույթ դուրս գա մեր հասարակության միջից: Մնացած երեք հարցերին կպատասխանեմ այն պահից երբ դուք, հարգելի Աշոտյան, պատասխանեք հետևյալ հարցերին. 1. Երբևէ կարող եք ունենալ համարձակություն եւ ՀՀԿ ղեկավարներին հարցնել` արդյոք մթնոլորտը չի դառնում գաղջ, երբ ընտանիքի ձեռքբերովի անդամներից մեկը իր տիրապետության տակ է վերցնում գրեթե բոլոր խոշոր հեռուստաընկերությունները եւ գովազդային դաշտը: 2. Արդյո՞ք, մթնոլորտը չի դառնում գաղջ, Ազատության հրապարակի տարածքում հսկայական Jazve են կառուցում: 3. Իսկ միթե մթնոլորտն ավելի գաղջ չի դառնում, երբ ձերբակալում են ԲՀԿ-ի երիտասարդ ակտիվիստներին, եւ բառիս բուն իմաստով նրանց առաջ պայման դնում չաշխատել ԲՀԿ-ի համար: Հիմա դուք ձեր մեջ ուժ կգտնեք գնալ ոստիկանություն եւ որպես երիտասարդ նախարար ասել, որ չի կարելի այսպես վարվել կամ ֆեյսբուքով համապատասխան հարցաթերթիկ ուղարկեք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Հ. Գ. Ձեր հետագա հարցաթերթիկներին կամ ֆեյսբուքյան գրառումներին պատասխանելիս, ես այսուհետ չեմ անդրադառնա անձամբ ձեզ: Ի պատասխան ձեր հնարավոր հետագա գրառումների, ես կտամ հարցեր ու պատասխաններ, որոնք ուղղված կլինեն բացառապես ձեր տերերին: Հույս ունեմ, որ հասկացանք միմյանց …»։
Երբ է մթնոլորտը դառնում գաղջ
Վերլուծաբան Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում տեղադրել է հարցաթերթիկ Վարդան Օսկանյանի համար
Սկզբում ֆեյսբուքում գրեթե մշտական բնակություն հաստատած Աշոտյանը խորին շնորհակալությունէ հայտնում ԲՀԿ-ին՝ Վարդան Օսկանյանին Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու եւ այդպիսով իր գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար:
Աշոտյանը Վարդան Օսկանյանին առաջարկում է ազնվորեն պատասխանել հինգ հարցի: Հիշեցնենք այդ հարցերը.
Հարց 1.Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական եւ երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչո՞ւ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:
Պատասխան 1. Իմ կարծիքով ԲՀԿ-ն չդրեց սեփական թեկնածու նախագահական ընտրություններին եւ չավարտեց շահած պարտիան մեկ հիմնական պատճառով` շատ մեծ էր հավանականությունը, որ հարգելի պրն Աշոտյան, որ ձեր “ Ապահով Հայաստանի” ղեկավարներն էլի կկրակեին ժողովրդի վրա, կթափվեր արյուն, կլիներ մարդկային ողբերգություն: Իսկ դուք, հարգելիս եւ ձեր նմանները կպաշտպանեիք կրակողներին: Իսկ ինչ վերաբերում է անփառունակությանը, ապա հանուն արդարության ընդունենք, որ Րաֆֆիին պարտվելը, շատ ավելի մեծ անփառունակություն է:
Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան եւ ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երեւանով ու համոզել բոլորին, որ "Վարդանը մեր տղեն ա"
Պատասխան 2. Հարգելի Աշոտյան, կարծում եմ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը ուզում են ունենալ այնպիսի քաղաքապետ, որը չվախենա ձեր տիրոջն ասել, թե օպերայի բակում Jazve կառուցել չի կարելի, Փակ շուկան ավերել չի կարելի: Սա որպես սկիզբ: Որպես հաջորդ քայլ, դարձյալ քաղաքական, ուզում ենք ունենալ այնպիսի կրթության նախարար, որ հաջորդ սերունդների համար սողալը, որպես ավանդույթ դուրս գա մեր հասարակության միջից:
Մնացած երեք հարցերին կպատասխանեմ այն պահից երբ դուք, հարգելի Աշոտյան, պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Երբևէ կարող եք ունենալ համարձակություն եւ ՀՀԿ ղեկավարներին հարցնել` արդյոք մթնոլորտը չի դառնում գաղջ, երբ ընտանիքի ձեռքբերովի անդամներից մեկը իր տիրապետության տակ է վերցնում գրեթե բոլոր խոշոր հեռուստաընկերությունները եւ գովազդային դաշտը:
2. Արդյո՞ք, մթնոլորտը չի դառնում գաղջ, Ազատության հրապարակի տարածքում հսկայական Jazve են կառուցում:
3. Իսկ միթե մթնոլորտն ավելի գաղջ չի դառնում, երբ ձերբակալում են ԲՀԿ-ի երիտասարդ ակտիվիստներին, եւ բառիս բուն իմաստով նրանց առաջ պայման դնում չաշխատել ԲՀԿ-ի համար: Հիմա դուք ձեր մեջ ուժ կգտնեք գնալ ոստիկանություն եւ որպես երիտասարդ նախարար ասել, որ չի կարելի այսպես վարվել կամ ֆեյսբուքով համապատասխան հարցաթերթիկ ուղարկեք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Հ. Գ. Ձեր հետագա հարցաթերթիկներին կամ ֆեյսբուքյան գրառումներին պատասխանելիս, ես այսուհետ չեմ անդրադառնա անձամբ ձեզ: Ի պատասխան ձեր հնարավոր հետագա գրառումների, ես կտամ հարցեր ու պատասխաններ, որոնք ուղղված կլինեն բացառապես ձեր տերերին: Հույս ունեմ, որ հասկացանք միմյանց …»։