Շիրակի մարզի Ղարիբջանյան և Ախուրիկ համայնքները գիշերը տեղացած կարկուտի և քամու հետևանքով հսկայական վնասներ են կրել: Նույն համայնքներն ընդամենը մի քանի շաբաթ առաջ կրկին տուժել էին բնական աղետից։ Նախկին աղետի հետևանքները դեռևս չվերացրած՝ գյուղաբնակները նոր փաստի առաջ են կանգնել:
Առավոտյան ժամը 6-ից գյուղացիներն արդեն ցանքատարածություններում են։ Ամբողջ 4 ամիսվա աշխատանքը, կարելի է ասել, չկա։ Կարկուտն ամեն ինչ գետնին է հավասարեցրել:
Հացահատիկային մշակաբույսերը, ըստ գյուղացիների, տուժել են գրեթե 100%-ով, դրանք վերականգնելն անհնարին է: Վերականգնելու հույս չկա նաև կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի, լոբու և մնացած բանջարեղենների ցանքատարածությունները:
Ախուրիկցի Ստեփան Մելքոնյանը նշել է. «Ցանքատարածությունները պարարտացրել էինք, և նույնիսկ կրկին մշակելու դեպքում հնարավոր չի լինի վերականգնել կորցրածը»:
Գյուղացին իր այս տարվա եկամուտը զրոյացված է համարում ու գտնում, որ ջուրն են լցվել թե՛ մինչ այժմ կատարված աշխատանքը, թե՛ բանկերից վերցրած վարկերը:
Բնական աղետներից այս տարվա մեջ 2-րդ անգամ խոշոր վնասներ կրած համայնքներում պետական փոխհատուցման ակնկալիք գրեթե չունեն, քանզի մինչ կառավարությունում քննարկում էին նախորդ ավերածությունից հետո տուժած գյուղերին փոխհատուցում հատկացնելու խնդիրը, բնությունը նոր աղետ բերեց:
Իսկ Շիրակի մարզպետարանից տեղեկացրին , որ կարկուտի պատճառով տուժած համայնքներում ձևավորված հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում: Դեռևս ճշտված չէ, թե համայնքներից, որն ինչքանո՞վ է տուժել, հետևաբար՝ մարզպետարանին հայտնի չէ նաև այն, թե կրկնակի տուժած գյուղերին ի՞նչ կարգի փոխհատուցում կտրվի:
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Դերենիկ Մալխասյան
Գյումրի