Ժիրայր Սեֆիլյանը Պռոշյանի սպանված գյուղապետի մասին. «Մարդու կյանքը դարձել է խաղալիք շատերի համար»
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Պռոշյանի նախկին գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հետ մարտական մեծ ուղի է անցել և այսօր առավոտյան, նրա սպանության լուրն իմանալուն պես, մեկնել է Պռոշյան գյուղ: galatv.am–ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ ինչպես ինքն է տեղյակ, արձակվել է մեկ կրակոց և այն ուղղվել է նախկին գյուղապետի գլխին: Արդյո՞ք կատարվածն ունի քաղաքական դրդապատճառներ, մեր լրագրողի հարցին Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է այսպես. «Կորցրեցինք մարտական ընկերոջ, որևէ վարկածի մասին դժվարանում եմ բան ասել, կատարվածը մեկ անգամ ևս բոլորիս հուշում է` ինչպիսի բարքեր են իշխում մեր երկրում, մարդու կյանքը դարձել է խաղալիք շատերի համար»: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` մարտական ընկերը թեև կուսակցության անդամ էր, բայց երբևէ քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել, թեև, ըստ նրա, որևէ վարկած բացառելը կամ հաստատեը այս պահին ճիշտ չէ. «Ոչ-ոչ, ինքը լծված էր իր համայնքի գործերին և, ինչքան տեղյակ եմ, լուրջ հաջողությունների էր հասնում ի օգուտ ժողովրդի: Ինձ համար կատարվածը շատ ցավալի է»,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը: