Լրահոս

02.04.2013 16:59


ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.03-29.03.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, bբնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:

 Մասնավորապես` 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

     Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

    Կոտայքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

       Շիրակի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

      Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                  

 Հանքանյութի ապօրինի տեղափոխում

    Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                 

 Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

     Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից     Երևան քաղաքի և Կոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  954.0հազ.դր. գումար:          

Այս խորագրի վերջին նյութերը