Եթե հավատալու լինենք Րաֆֆի Հովհաննիսյանին ու իր թիմակիցներին, ապա Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը չի ստացվում վերջինիս վատ շրջապատի պատճառով։
Ասուլիսներից մեկում Րաֆֆին նույնիսկ հույս հայտնեց, որ Սերժը կհաղթահարի իր շրջապատի խոչընդոտը և կգա Ազատության հրապարակ։
«ժառանգության» մյուս ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը նույնպես խոսել են Սերժի վատ շրջապատի մասին՝ միևնույն ժամանակ հիացական գնահատականներ շռայլելով իշխանության «ողջախոհ»երիտթևի հասցեին։
Ըստ «հեղափոխականների» ստացվում է, որ բարի Սերժը պատրաստ է պաշտոններ տալ Րաֆֆուն և նրա հետ միասնաբար գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, բայց իշխանության ներսում կան չար մարդիկ, ովքեր դեմ են այդ ծրագրերին և այդ իսկ պատճառով չի կայանում այդքան բաղձալի համաձայնությունը Սերժի ու ժողովրդի միջև (Րաֆֆին համեստաբար իրեն նույնացնում է ժողովրդի հետ)։
«ժառանգությունում» չեն տալիս խանգարողների անունները, բայց աչքով–ունքով հասկացնում են, թե ովքեր կարող են լինել նրանք։
Նկատենք, որ «բարևականների» այս ձևակերպումները հարյուր տոկոսով համընկնում են Բաղրամյան 26–ի շահերը «ընդդիմադիր» դիրքերից պաշտպանող լրատվամիջոցների բռնած գծին։
«Ֆեյք» ընտրությունների մեկ այլ մասնակից Հրանտ Բագրատյանը, «անկախ» լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Րաֆֆի–Սերժ հարաբերություններին և «ժառանգության» ղեկավարի առաջ քաշած պահանջներին, նույնպես «Լավ Սերժի ու նրա վատ շրջապատի» մասին բլեֆ–կոդի շրջանակներում է արտահայտվում։
«Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ պահանջ չի ներկայացրել, Սերժ Սարգսյանը կարող է բավարարել դրանք և առաջիկա 3 ամիսներին հերոսանալ։ Եթե նրան օլիգարխները չուտեն (հուսով եմ այդպես չի լինի), ապա նա կունենա անկասելի հեղինակություն»,– նշում է Սերժ Սարգսյանին թունսիացման կամ եգիպտացման տարբերակով հեռացնելու երբեմնի ջատագով «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրան Բագրատյանը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանից «վաստակավոր մրցակիցներ» կոչումը ստացած Րաֆֆին ու Հրանտը հետընտրական շրջանում պայքարում են Սերժին իր վատ շրջապատից փրկելու համար։ «ժառանգության» ղեկավարը մասնագիտացել է մարզպետների (հատկապես՝ Լիսկայի), իսկ «Ազատության» ղեկավարը՝ օլիգարխների հարցում։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե նոմինալ ընդդիմադիր համարվող այդ գործիչների պայքարի թիրախը պետք է լինի ընտրակեղծիքով նախագահ ինքնահռչակված Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Սերժի մյուս «վաստակավոր մրցակցին»՝ Պարույր Հայրիկյանին, ապա նա նույնպես սիրում է պայքարել մութ ուժերի դեմ։ Բնականաբար՝ Սերժն այդ մութ ուժերի մեջ չի մտնում։ Մութ ուժերը Պարույրի դեպքում իմպերիալիստական Ռուսաստանն ու նրա հայաստանյան ներկայացուցիչներն են։ Ոչինչ, որ ԱԻՄ ղեկավարի չսիրած իմպերիալիստների ղեկավար Պուտինը, ՀՀ ԿԸՀ–ից շուտ, «խփեց» Սերժի տոկոսներն ու շնորհավորաց նրան համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Պարույրի համար կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ Սերժին պետք է փրկել մութ ուժերի հետապնդումից։
Ահա այսպես են իրենց պահում Սերժի «մրցակիցները» հետընտրական փուլում։ Այսինքն՝ նախընտրական փուլում արձանագրված «բարի» մթնոլորտը պահպանվում է։ Այս ընթացքում արտագաղթը շարունակվում է, բայց այդ հարցում ևս Սերժը մեղք չունի։ Մեղավոր են այն չար լրատվամիջոցները, որոնք դեռ չեն հայտնվել երկրի թիվ մեկ փեսայի ազդեցության տակ և գաղջ մթնոլորտ են ստեղծում։
«Վաստակավոր մրցակիցների» հետընտրական դերակատարումը
Եթե հավատալու լինենք Րաֆֆի Հովհաննիսյանին ու իր թիմակիցներին, ապա Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը չի ստացվում վերջինիս վատ շրջապատի պատճառով։
Ասուլիսներից մեկում Րաֆֆին նույնիսկ հույս հայտնեց, որ Սերժը կհաղթահարի իր շրջապատի խոչընդոտը և կգա Ազատության հրապարակ։
«ժառանգության» մյուս ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը նույնպես խոսել են Սերժի վատ շրջապատի մասին՝ միևնույն ժամանակ հիացական գնահատականներ շռայլելով իշխանության «ողջախոհ» երիտթևի հասցեին։
Ըստ «հեղափոխականների» ստացվում է, որ բարի Սերժը պատրաստ է պաշտոններ տալ Րաֆֆուն և նրա հետ միասնաբար գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, բայց իշխանության ներսում կան չար մարդիկ, ովքեր դեմ են այդ ծրագրերին և այդ իսկ պատճառով չի կայանում այդքան բաղձալի համաձայնությունը Սերժի ու ժողովրդի միջև (Րաֆֆին համեստաբար իրեն նույնացնում է ժողովրդի հետ)։
«ժառանգությունում» չեն տալիս խանգարողների անունները, բայց աչքով–ունքով հասկացնում են, թե ովքեր կարող են լինել նրանք։
Նկատենք, որ «բարևականների» այս ձևակերպումները հարյուր տոկոսով համընկնում են Բաղրամյան 26–ի շահերը «ընդդիմադիր» դիրքերից պաշտպանող լրատվամիջոցների բռնած գծին։
«Ֆեյք» ընտրությունների մեկ այլ մասնակից Հրանտ Բագրատյանը, «անկախ» լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Րաֆֆի–Սերժ հարաբերություններին և «ժառանգության» ղեկավարի առաջ քաշած պահանջներին, նույնպես «Լավ Սերժի ու նրա վատ շրջապատի» մասին բլեֆ–կոդի շրջանակներում է արտահայտվում։
«Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ պահանջ չի ներկայացրել, Սերժ Սարգսյանը կարող է բավարարել դրանք և առաջիկա 3 ամիսներին հերոսանալ։ Եթե նրան օլիգարխները չուտեն (հուսով եմ այդպես չի լինի), ապա նա կունենա անկասելի հեղինակություն»,– նշում է Սերժ Սարգսյանին թունսիացման կամ եգիպտացման տարբերակով հեռացնելու երբեմնի ջատագով «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրան Բագրատյանը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանից «վաստակավոր մրցակիցներ» կոչումը ստացած Րաֆֆին ու Հրանտը հետընտրական շրջանում պայքարում են Սերժին իր վատ շրջապատից փրկելու համար։ «ժառանգության» ղեկավարը մասնագիտացել է մարզպետների (հատկապես՝ Լիսկայի), իսկ «Ազատության» ղեկավարը՝ օլիգարխների հարցում։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե նոմինալ ընդդիմադիր համարվող այդ գործիչների պայքարի թիրախը պետք է լինի ընտրակեղծիքով նախագահ ինքնահռչակված Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Սերժի մյուս «վաստակավոր մրցակցին»՝ Պարույր Հայրիկյանին, ապա նա նույնպես սիրում է պայքարել մութ ուժերի դեմ։ Բնականաբար՝ Սերժն այդ մութ ուժերի մեջ չի մտնում։ Մութ ուժերը Պարույրի դեպքում իմպերիալիստական Ռուսաստանն ու նրա հայաստանյան ներկայացուցիչներն են։ Ոչինչ, որ ԱԻՄ ղեկավարի չսիրած իմպերիալիստների ղեկավար Պուտինը, ՀՀ ԿԸՀ–ից շուտ, «խփեց» Սերժի տոկոսներն ու շնորհավորաց նրան համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Պարույրի համար կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ Սերժին պետք է փրկել մութ ուժերի հետապնդումից։
Ահա այսպես են իրենց պահում Սերժի «մրցակիցները» հետընտրական փուլում։ Այսինքն՝ նախընտրական փուլում արձանագրված «բարի» մթնոլորտը պահպանվում է։ Այս ընթացքում արտագաղթը շարունակվում է, բայց այդ հարցում ևս Սերժը մեղք չունի։ Մեղավոր են այն չար լրատվամիջոցները, որոնք դեռ չեն հայտնվել երկրի թիվ մեկ փեսայի ազդեցության տակ և գաղջ մթնոլորտ են ստեղծում։
Կորյուն Մանուկյան