Ապրիլի 2-ի ժամը 18։59-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում Նորիկ Գևորգյանը, իրեն պատկանող հողատարածքում աշխատանքներ կատարելիս, հայտնաբերել է պայթուցիկ սարք (ըստ նախնական վարկածի` РГД-5 տիպի նռնակ):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Նորիկ Գևորգյանին պատկանող այգում, որը գտնվում է Նարեկ գյուղից 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերված պայթուցիկ սարքը «Ф-1» տեսակի նռնակ է, ինչը վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորական խումբ: Աշխատանքները կվերսկսվեն ապրիլի 3-ի առավոտյան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարմինները:
Հայտնաբերվել է պայթուցիկ սարք