Լրահոս

03.04.2013 10:08


Կորեական երկու պետությունների հարաբերությունները շարունակում են սրվել

Կորեական երկու պետությունների հարաբերությունները շարունակում են սրվել

«Rosbalt.ru»-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն) արգելել է հարավկորեացիների մուտքը Կեսոն համատեղ արդյունաբերական գոտի։ Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը ՝ նշելով, որ իրենք արդեն ստացել են տարածք մուտքի արգելման մասին պաշտոնական ծանուցումը։

ԿԺԴՀ իշխանությունները արդյունաբերական գոտում հարավկորեացի աշխատողներին թույլատրել է լքել տարածքն ու վերադառնալ տուն։

Հարավային Կորեայի կառավարությունն արդեն հայտնել է իր ափսոսանքը արգելքի սահմանման մասին՝ կոչ անելով անհապաղ հանել այն։

 

Կեսոն արդյունաբերական գոտին գտնվում է Կորեայի հարավի և հյուսիսի միջև սահմանազատման գծից 12 կմ դեպի հյուսիս։ Ներկայում արդյունաբերակսն գոտու տարածքում գործում է 123 միջին և փոքր ձեռնարկություն, որտեղ աշխատում է մոտ 900 հարավկորեացի և մոտ 54 000 հյուսիսկորեացի աշխատավոր։

Այս խորագրի վերջին նյութերը