ՀԱԿ հայտարարությունը Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ
Վարչախմբի վարած հանցավոր քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել: Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն 2009թ. հունվար-մայիս ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է 15.7%-ով, շինարարությունը՝ 50, արդյունաբերությունը 10, արտահանումը 50 տոկոսով և այլն։ Հայաստանի տնտեսության անկումը 5,5 անգամ ավելի է, քան ճգնաժամի հետևանքով համաշխարհային տնտեսության անկումը և 2 անգամ ավելի՝ քան ԱՊՀ երկրներում անկման միջին ցուցանիշը։ Տնտեսության անկման ցուցանիշը գերազանցում է անգամ Հայաստանի համար ԱՄՀ-ի կանխատեսած 9-9,5%-ը։ Ընդ որում, ակնհայտ է, որ ճգնաժամի բացասական ազդեցությունը մեր երկրում դեռ չի հասել իր գագաթնակետին: 2009թ. առաջին 5 ամսվա կտրվածքով, անգամ նավթի գների եռակի անկման պայմաններում, Ադրբեջանից Հայաստանի հետ մնալը մեկ շնչին ընկնող հիմնական տնտեսական չափորոշիչներով ավելացել է ավելի քան 20%-ով։
Ամիսներ շարունակ, արհամարհելով Հայ Ազգային Կոնգրեսի նախազգուշացումներն ու առաջարկված կանխարգելիչ քայլերն անելու անհրաժեշտությունը, կառավարությունը հայտարարում էր, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի վրա։ Այսօր նույն կառավարությունը, ձեռքերը լվանալով պատասխանատվությունից, իր խայտառակ ձախողումներն ամբողջովին բարդում է հենց միջազգային տնտեսական ճգնաժամի վրա։ Իրականում Հայաստանի տնտեսական այս աղետը մասամբ է միայն պայմանավորված հիշյալ օբյեկտիվ գործոնով։ Մեծագույն մասով այն պայմանավորված է՝
ա) վերջին տասնամյակում որդեգրած գիշատիչ, հակազգային տնտեսական քաղաքականությամբ, երկրի համակարգված կողոպուտով,
բ) ազատական տնտեսության, ազատ մրցակցության և սեփականության սահմանադրական իրավունքի ոտնահարմամբ ու փաստացի ոչնչացմամբ.
գ) իշխանության և խոշոր բիզնեսի սերտաճմամբ, ապօրինի հովանավորվող օլիգարխիկ, մենաշնորհային տնտեսության հաստատմամբ, որտև հսկայական շրջանառությունը դուրս է մնում հարկային դաշտից, տեղի է ունենում գների անվերահսկելի ու անտրամաբանական աճ, գոյանում է պետական բյուջեին համեմատելի կամ այն գերազանցող ստվերային բյուջե,
դ) մանր ու միջին բիզնեսի վրա հարկային բեռի ավելացմամբ, ինչի հետևանքով այն հասել է վերջնական քայքայման եզրին,
ե) չնայած ճգնաժամին, օլիգարխների և իշխանավորների կողմից հանրապետությունից կապիտալի հսկայական չափերով արտահանմամբ,
զ) այն հանգամանքով, որ չարդարացված տոկոսներով ստացված հսկայական վարկերը ուղղվում են ոչ թե համընդհանուր պահանջարկի խթանմանը և ճգնաժամի հետևանքները մեղմելուն, այլ բաժան-բաժան են արվում իշխանա-օլիգարխիկ համակարգում՝ սեփական բիզնեսի գերշահույթներն ապահովելու և ավելացնելու համար,
է) դրամի արհեստական կուրսի պահպանմամբ, ինչը անդարձելի կործանարար հետևանքներ է ունեում տեղական արտադրողի վրա։
Վարչախումբը ոչ թե մտահոգված է Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու, այլ, դա ծխածածկույթ դարձնելով, երկիրը նոր թափով կողոպտելու առիթն օգտագործելով։ Հայաստանը ԱՊՀ շրջանակներում մնում է միակ երկիրը, որը, ունենալով հանդերձ տնտեսական ամենամեծ անկումը, մինչ այժմ չի հաստատել հակաճգնաժամային ծրագիր և հակաճգնաժամային բյուջե։ Հիմք ընդունելով թեկուզ միայն պաշտոնական տվյալները, 2009թ. բյուջեի թերակատարումը կկազմի առնվազն 25%։ 2009թ. բյուջեով շարունակում է ամրագրված մնալ անհեթեթ՝ 9,2 տոկոս տնտեսական աճի դրույթը: Իսկ բյուջետային ծախսերի հետաձգումը 4-րդ եռամսյակ, երբ ամենաանբարենպաս վիճակն է ստեղծվելու, կործանարար հետևանքներ է ունենալու տնտեսության համար։
Խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի, աղքատության և գործազրկության աճի, չհիմնավորված գնաճի հիմնական պատճառը այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն է։ Վերևում թվարկված երևույթների վերացմամբ և իրական ու ակնհայտ հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ միայն հնարավոր է խուսափել տնտեսական աղետից, ինչի համար սակայն երկրին անհրաժեշտ է սրտացավ, օրինական, քաղաքական իշխանություն: