Թուրքիայի պետնախարար. «Իսլամը դարձել է Եվրամիության իրականությունը»
Եվրամիության հարցերով Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Եվրոպայում առկա է իսլամաֆոբիա։ Նա մեկնաբանել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հայտարարությունը, թե իսլամն իրենց երկրում դարձել է ավելի ընդգծված։ Ըստ Բաղըշի՝ Ֆրանսիայի բնակչության շուրջ 11%–ը մահմեդական է։ ԵՄ անդամ այլ պետություններում այս ցուցանիշը 8-9% է։ Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ 2030թ. Եվրոպայում մահմեդական բնակչության թիվը կկազմի 15%։ «Իսլամը դարձել է Եվրամիության իրականությունը։ Եվրոպացիները չեն կարող խուսափել դրանից՝ գլուխը թաքցնելով ավազի մեջ»,–հայտարարել է Բաղըշը։