Արտգործնախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին
Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձան այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման և այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին: