ՊՆ պատվիրակությունը մասնակցել է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին
Սույն թվականի ապրիլի 2-3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին: Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին: Պատիրակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակներին է ներկայացրել նաև բրիֆինգ «ՀՀ պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդումը» նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ: