Լրահոս

03.04.2013 15:45


Եվրամիությունն Ադրբեջանին քննադատել է

Եվրամիությունն Ադրբեջանին քննադատել է

Եվրամիությունը իր «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը Ադրբեջանում 2012թ.» զեկույցում Բաքվին կոչ է արել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու ուղղությամբ ջանքեր գործադրել:

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Ռոլան Կոբիան ընդգծել է, որ բարեփոխումներ պետք է կատարվեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ԵՄ–ն Ադրբեջանին առաջարկել է հավատարիմ մնալ Մադրիդյան սկզբունքներին համահունչ ստանձնած պարտավորություններին և քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղությամբ:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը