Լրահոս

01.07.2009 11:40


A310 ինքնաթիռի վթարից փրկվել է 14-ամա մի աղջիկ

Ընդամենը մեկ մարդ է կենդանի մնացել Եմենի «Yemenia Air» ավիաընկերության «Airbus A310»  ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով, որը տեղի էր ունեցել Կամորյան կզիների մերձակայքում։

BBC-ն հաղորդում է, որ փրկարարները գտել են 14-ամյա մի աղջկա՝ ծովում լող տվող ինքնաթիռի բեկորների և զոհվածների մարմինների արանքում։

Այժմ երեխան բուժվում է Կամորյան կղզիների մայրաքաղաք Մորոնիի հիվանդանոցում,  նրա կյանքին արդեն ոչինչ չի սպառնում։

Ավելի վաղ Եմենի ինտերնետային կայքերից մեկը հաղորդել էր, թե չի զոհվել նաև ինքնաթիռի հրամանատարը, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել։ Ինքնաթիռում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը