Լրահոս

23.11.2010 15:32


Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքները մտան գործնական փուլ

Այսօր՝  նոյեմբերի 23-ին, ՀՀ Կառավարությունում Հայաստանի Հանրապետության և «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության միջև կնքվեց «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիրը: Նաև Հայաստանի Հանրապետության և բելգիական «ՔեյԲիՍի» բանկի միջև վարկային համաձայնագիր կնքվեց, որով Կառավարությունը կստանա 5080629.52 եվրո արտոնյալ վարկ: Այն տրամադրվում է պրոտոնային արագացուցչի ձեռքբերման նպատակով:

Այս պայմանագրերի կնքմամբ կսկսվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը' Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը: Մինչև 2011 թվականի սկիզբ կհայտարարվի ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման մրցույթ: 

Այս խորագրի վերջին նյութերը