Ըստ «Gallup»–ի՝ ԽՍՀՄ երկրներից արտագաղթել ցանկացողները ամենաշատը հենց Հայաստանում են
Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրման «Gallup» կազմակերպության՝ նախկին ԽՍՀՄ երկրներիցարտագաղթել ցանկացողներըամենաշատը հենց Հայաստանում են։ Այս կազմակերպությունը 2010-2012թթ. հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրում։ Դրան մասնակցել է 15 տարեկանից բարձր 41 072 բնակիչ։
Մասնավորապես, Հայաստանը ընդմիշտ լքել ցանկացողները 40%–ն են, իսկ օրինակ Ուզբեկստանը՝ 5%–ը:
Հայաստանից հետո հայրենիքը լքել ցանկացողների ցուցանիշով երկրորդ տեղում Մոլդովան է՝ 32%, այնուհետև Ուկրաինան՝ 21%, Բելառուսը՝ 17%, Ղրղզստանը՝ 16%, Ռուսաստանը՝ 14%, Ադրբեջանը՝ 14%, Վրաստանը՝ 14%, Ղազախստանը՝ 13%, Տաջիկստանը՝ 11%, Թուրքմենստանը՝ 6%։
Հարցվածների 52%–ը հայրենիքը լքելու ամենագլխավոր պատճառ է նշել կենսամակարդակի բարելավման ցանկությունը, 13%–ը՝ երեխաների ապագան կերտելը, 10%–ը՝ աշխատանք գտնելը։
Ըստ «Gallup»–ի՝ ԽՍՀՄ երկրներից արտագաղթել ցանկացողները ամենաշատը հենց Հայաստանում են
Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրման «Gallup» կազմակերպության՝ նախկին ԽՍՀՄ երկրներից արտագաղթել ցանկացողները ամենաշատը հենց Հայաստանում են։ Այս կազմակերպությունը 2010-2012թթ. հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրում։ Դրան մասնակցել է 15 տարեկանից բարձր 41 072 բնակիչ։

7or.am