Լրահոս

04.04.2013 15:57


Երևանում կանցկացվի միջազգային գիտագործնական-սեմինար

Երևանում կանցկացվի միջազգային գիտագործնական-սեմինար

Ապրիլի 5-ին  Երևանում կանցկացվի «Ժամանակակից տեխնոլոգիաները և ամերիկյան «Caterpillar»կազմակերպության մեքենաները ԱՊՀ երկրների ճանապարհաշինական ոլորտում» թեմայով միջազգային գիտագործնական-սեմինար։

Սեմինարի շրջանակներում՝ ժամը 14.30-ին,Աբովյան քաղաքի մոտակայքում (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկ) գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ-ն  130մ ճանապարհահատվածի վրա կցուցադրի ճանապարհիասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ «Կատերպիլարի» նորագույն տեխնիկայի օգտագործմամբ ։

Տեխնիկայի ցուցադրությանն ու աշխատանքի փորձարկմանը կմասնակցի  ՀՀ տրանսպորտի և կապինախարար Գագիկ Բեգլարյանը։

Լրագրողներին շինհրապարակ տեղափոխող ավտոբուսն «Անի» հյուրանոցի մոտից կշարժվի

ժամը 14.00-ին։

 

Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիանիրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկ սարքավորումների միջոցով ճանապարհային պահվածքըմինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում է ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնքմեծացնում են մանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհայինպահվածքի հիմք, որի վրա՝ կախված ճանապարհի նշանակությունից,  տեղադրվում է մեկ կամ երկու շերտասֆալտբետոն։ Այս մեթոդի կիրառման արդյունքում՝ 25-30%-ով կրճատվում է ճանապարհային պահվածքի հիմքիվրա կատարվող ծախսերն ու ժամանակը,  որակական առումով՝ 10-30%-ով երկարեցվում է ճանապարհներիշահագործումը։

Միջոցառմանը մասնակցում են 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաևՌուսաստանից, Ուկրաինաից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀ այլ երկրներից։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը