Հունիսի 30-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ից մինչև 03.00-ը տևացած կարկտի և մոլեգնած ուժեղ քամու հետևանքով Արևիկ համայնքում կոտրվել են ծառեր, որոնք ընկել են բնակելի տների տանիքներին:
Դեպքի վայր է մեկնել Ախուրյան գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կոտրվել է 10-18 մ բարձրությամբ 3 բարդի, որոնք ընկել են 4 տներին կից օժանդակ շինությունների վրա' վնասելով դրանց տանիքները' 70 քմ մակերեսով: Քամու հետևանքով վնասվել է ևս բնակելի 7 տան տանիք' 150 քմ ընդհանուր մակերեսով, կոտրվել 15 էլեկտրասյուն, ինչի հետևանքով համայնքը հոսանքազրկվել է:
Գիշերվա քամու և կարկտի հետևանքներից անմասն չի մնացել նաև Առափի համայնքը, մասնավորապես զգալի վնաս է հասցվել' 50 հա տնամերձի և 400 հա վարելահողի, մոտ 300 հա մակերեսով տարբեր մշակաբույսերի ցանքատարածքի, վնասվել են համայնքի 3 բնակելի տների տանիքներ'190 քմ ընդհանուր մակերեսով, 10 տների ու անասնագոմերի տանիքների թիթեղներ (174 հատ), ջրահեռացման առուները լցվել են տիղմով ու հողով, շրջվել է փայտյա 3 և թեքվել 10 էլեկտրասյուն:
Առափի համայնքը ևս հոսանքազրկվել է:
Դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Էլեկտրական ցանցի աշխատակիցների կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում ժամը 20.00-ի դրությամբ երկու համայնքների հոսանքամատակարարումը վերականգնվել է:
Դեպքերի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզի մարզպետարանը:
Ստացված մեկ այլ ահազանգի հետքերով Գյումրիի Արևելյան փողոցի և օդանավակայանի տարածք է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գիշերվա ընթացքում տեղացած ուժև կարկտի ու քամու հետևանքով 3 ծառ շրջվել է ու վնասել ցածր ճնշման գազի խողովակաշարի մոտ 60 մ երկարությամբ հատվածը, ինչի հետևանքով 127 բաժանորդ մնացել է առանց գազամատակարարման: Վնասվել են նաև մի շարք տնակների տանիքներ' 114 քմ ընդհանուր մակերեսով, 3 շենքերի տանիքների թիթեղյա ծածկեր' 25 քմ մակերեսով, շրջել 3 էլեկտրասյուն, ինչի պատճառով տնակային ավանն ամբողջովին հոսանքազրկվել է:
Էլ. ցանցի և գազի ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում ժամը 14.00-ին համայնքում գազի և հոսանքի մատակարարումը վերականգնվել է:
Ուժեղ կարկուտ և քամի Շիրակում

ԱԻՆ տեղեկագրից