Լրահոս

01.07.2009 12:46


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «ԱրմենՏել»-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել 8 մլն դրամի չափով։

Ընկերության նկատմամբ Հանձնաժողովի հարոցած վարույթի արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏելի» կողմից խախտվել է երկու այլ ընկերությունների նկատմամբ էլեկտրոնային անվտանգության և ձայնային և էլեկտրոնային ծառայություններ մատուցելու կարգի կատարումը։

Ըստ այդմ՝ որոշում է ընդունվել «ԱրմենՏելի» ՓԲԸ-ին ենթարկել տույժի՝ 2-ական մլն.դրամի չափով հոգուտ այդ երկու ընկերությունների, որպես փոխհատուցում և 2-ական մլն. դրամ էլ, որպես լրացուցիչ տույժ։

«ԱրմենՏելի» ներկայացուցիչները հանձնաժողովին առարկություններ չեն ներկայացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը