Մեր Սահմանադրության 2–րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նույն հոդվածում նշված է նաև, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք պաշտոններ է պահանջել՝ համեստորեն հանդես գալով ժողովրդի անունից։ «Ժառանգության» ղեկավարն ու իր թիմը կարծում են, որ եթե իրենք ստանան 5 մարզպետի և 8գերատեսչության ղեկավարի պաշտոնները, ապա չեն դառնա իշխող կոալիցիայի մաս, այլ կմնան ընդդիմություն։
Փաստորեն, «Ժառանգությունը» փորձում է ՕԵԿ–ի ճանապարհով գնալ, բայց այդ ամենն անել ժողովրդի անունից և մնալ ընդդիմադիրի կարգավիճակում. շատ համեստ ցանկություն է։
«Մենք առաջարկում ենք կիսել իշխանությունը ժողովրդի հետ»,–հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Դժվար է ասել, թե ինչպես են րաֆֆիենք չափել իշխանությունը և ինչպես են հաշվել, որ 13 պաշտոնով այն կարելի է կիսել, սակայն էականը տվյալ դեպքում դա չէ։
Էականն այն է, որ Րաֆֆին հընթացս վերախմբագրում է ՀՀ սահմանադրությունը։ Եթե նա համոզված է, որ ինքն է հաղթել (Րաֆֆին, կրկին համեստաբար, մշտապես հայտարարում է, որ փետրվարի 18–ին ժողովուրդն է հաղթել), եթե նա առաջարկում է կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ապա ստացվում է, որ Րաֆֆու ցանկությունների կատարման դեպքում իշխանությունը կիսով չափ է պատկանելու ժողովրդին, ինչը կիսով չափ հղի լինելու պես մի բան է։
Դատելով ամենից՝ գործը թուղթ ու գրիչին չի հասնի։ Կողմերը պատրաստվում են երդման արարողությանը։
Ինչպես կիսել իշխանությունը
Մեր Սահմանադրության 2–րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նույն հոդվածում նշված է նաև, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք պաշտոններ է պահանջել՝ համեստորեն հանդես գալով ժողովրդի անունից։ «Ժառանգության» ղեկավարն ու իր թիմը կարծում են, որ եթե իրենք ստանան 5 մարզպետի և 8 գերատեսչության ղեկավարի պաշտոնները, ապա չեն դառնա իշխող կոալիցիայի մաս, այլ կմնան ընդդիմություն։

Սևակ Մինասյան