Լրահոս

05.04.2013 11:59


Հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 4-ին՝ ժամը 09։45-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն  Բարսեղյանը  և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 23։00-ից մինչև ապրիլի 4-ի ժամը 05։45-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, իրենց շենքի բակում կայանված իր  «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից գողացել են 1 GB և 4 GB տարողության հիշողության կրիչներ:
Հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը