ՀՀԿ պատգամավոր. «Ադրբեջանը կարող է ծայրահեղ քաղաքականության դիմել»
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, նշել է, որ պահպանվող լարվածությունն ամբողջությամբ Ադրբեջանի ներքաղաքական դաշտին առնչվող խնդիր է։ Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը հայտնվել է այնպիսի քաղաքական իրավիճակում, որ նույնիսկ կարող է ծայրահեղ գործողությունների գնալ։ «Պատրաստվելով նախագահական ընտրություններին, ունենալով միջազգային հարաբերությունների ակտիվ և որոշակիորեն ճնշող ազդեցությունն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա, հասարակական անհանդուրժող դիմադրողականությունը, ինչին Ադրբեջանը սովոր չէ և արցախյան բանակցային գործընթացում իր համար ցանկալի արդյունքների հեռանկարը չունենալով, այդ երկիրը, բնականաբար, կարող է ծայրահեղ քաղաքականության դիմել»,–ասել է ՀՀԿ պատգամավորը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բոլոր տեսակի քաղաքական գործընթացների մեջ կարող է մտնել, միայն թե այս փակուղային վիճակից դուրս գա. «Այսօր Ադրբեջանը տեղում դոփում է եւ հասկանում, որ դա կարող է ներքին պայթյուն առաջացնել: Հատկապես, երբ Թուրքիայի ուշադրությունն արդեն շեղվում է դեպի Մերձավոր Արևելք: Եվրոպական հարթակներում, Արևելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանը դիտարկվում է որպես վերջին երկիր՝ բոլոր առումներով»:
ՀՀԿ պատգամավոր. «Ադրբեջանը կարող է ծայրահեղ քաղաքականության դիմել»
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, նշել է, որ պահպանվող լարվածությունն ամբողջությամբ Ադրբեջանի ներքաղաքական դաշտին առնչվող խնդիր է։ Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը հայտնվել է այնպիսի քաղաքական իրավիճակում, որ նույնիսկ կարող է ծայրահեղ գործողությունների գնալ։ «Պատրաստվելով նախագահական ընտրություններին, ունենալով միջազգային հարաբերությունների ակտիվ և որոշակիորեն ճնշող ազդեցությունն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա, հասարակական անհանդուրժող դիմադրողականությունը, ինչին Ադրբեջանը սովոր չէ և արցախյան բանակցային գործընթացում իր համար ցանկալի արդյունքների հեռանկարը չունենալով, այդ երկիրը, բնականաբար, կարող է ծայրահեղ քաղաքականության դիմել»,–ասել է ՀՀԿ պատգամավորը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բոլոր տեսակի քաղաքական գործընթացների մեջ կարող է մտնել, միայն թե այս փակուղային վիճակից դուրս գա. «Այսօր Ադրբեջանը տեղում դոփում է եւ հասկանում, որ դա կարող է ներքին պայթյուն առաջացնել: Հատկապես, երբ Թուրքիայի ուշադրությունն արդեն շեղվում է դեպի Մերձավոր Արևելք: Եվրոպական հարթակներում, Արևելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանը դիտարկվում է որպես վերջին երկիր՝ բոլոր առումներով»: