Մեկնաբանություն

05.04.2013 13:15


Դժոխք և դրախտ (տեսանյութ)

Դժոխք և դրախտ (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի թեթև ձեռքով հայաստանյան քաղաքական կյանքը տեղափոխվեց անդրշիրիմյան հարթություն։

Քաղաքական գործընթացներն արդեն գնահատվում են չարի և բարու, դժոխքի և դրախտի կտրվածքներով։

Դեռ չէինք հասցրել մարսել Րաֆֆու՝ Հիսուսի խաչելության և թաղման ցավը մեկ րոպե լռությամբ հարգելու բոց–առաջարկը, երբ պարզ դարձավ, որ նա պատրաստվում է դժոխք գնալ՝ ոչ միայնակ, իհարկե։

«Ես մեղավոր եմ, սուրբը Դուք եղեք, բայց եթե դրեցիք ձեռքը մեր Սահմանադրության, Սուրբ Գրքի վրա` ինձ հետ մեկտեղ գնալու եք դժոխք»,– հայտարարել է «իրավատերը»։

Թեև Րաֆֆին անուն չի տվել, բայց հասկանալի է, թե խոսքն ում է ուղղված։

ՀՀԿ–ից շտապել են սառը ջուր լցնել Րաֆֆու ցանկությունների վրա։

Շարմազանովը, ի պատասխան «Ժառանգության» ղեկավարի սպառնալիքի, առաջարկել է մտածել դրախտի՛ ճամփան բռելու մասին։

Մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է ձգտեն գնալ դրախտ, ոչ թե դժոխք,–կարծիք է հայտնել ՀՀԿ մամլո խոսնակը։

Թե որ տարբերակը կընտրեն կողմերը, առայժմ դժվար է ասել։ Ապրիլի 9–ին դիակ դառնալու պատրաստակամության մասին միայն Րաֆֆին է հայտնել։

«Այնտեղից» տեղեկացնում են, որ դժոխքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ հյուրին կամ հյուրերին դիմավորելու համար։ Դրախտում դեռ շարժ չկա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Թեմայի շրջանակներում առաջարկում եմ լսել հայտնի «Venom» ռոք–խմբի «To hell and back» երգը։ Ի դեպ, Րաֆֆուն էլ չէր խանգարի լսել։

Այս խորագրի վերջին նյութերը