Սերժ Սարգսյան. «Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը»
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին
Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ:
Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը:
Օրինադավությունը և բիրտ ուժը խոչընդոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ:
Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ և Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը և օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները:
Անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները և միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի և իսկական բարեկամի:
Պատմական այդ եզրույթի գիտական ուսումնասիրությունն ու վերլուծությունն ունեն կարևոր նշանակություն: Գիտաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք: