Իրանը պատրաստ է ֆինանսավորել ռազմավարական նախագծերը
-Իրանի նախագահական ընտրությունների բոլոր 4 թեկնածուների նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականության խնդիրներում առանձնապես տարբերություններ չկային, և ռազմավարական բնույթի այն ծրագրերը, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև, կշարունակվեն։ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվեց, և այն նախագծերը, որոնքնախորդ 4 տարվա ընթացքում իրագործել ենք, շարունակություն կունենան,- Հայաստանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության վերաբերյալ խոսելով՝ ՄԱԱ-ում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը։
Նա մասնավորապես նշել է, որ Սերժ Սարգսյանի՝ Իրան այցելությունից հետո ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների (այդ թվում՝ երկաթգծի, Իրան-Հայաստան նավթամուղի ծրագրերի) ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և շուտով փորձագիտական խումբ կայցելի Հայաստան՝ այդ աշխատանքները շարունակելու համար։
Ինչ վերաբերում է նախատեսված ծրագրերի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, ապա Սեյեդ Ալի Սաղայանն ասել է, որ դրանք ռազմավարական բնույթի նախագծեր են և շատ կարևոր են տարածաշրջանի համար, ինչը կարող է պայմանավորել, որ ֆինանսավորման տեսանկյունից այլ շահագրգիռ կողմեր ևս մասնակցեն։
«Արդյոք նավթատարի կառուցումն ամբողջապես Իրա՞նն է ֆինանսավորելու» հարցին անդրադառնալով՝ նա պատասխանել է.
-Խողովակաշարի կառուցման հետ կապված՝ երկկողմ բանակցություններն այնպիսին էին, որ պետք է համատեղ ընկերություն ստեղծվի և երկկողմանի համաձայնությամբ որոշվի, թե ինչպիսին է լինելու ֆինանսավորման հարցը։ Սակայն իրանական կողմը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է ֆինանսավորել ռազմավարական բնույթի տարբեր նախագծեր։
Իրանը պատրաստ է ֆինանսավորել ռազմավարական նախագծերը
-Իրանի նախագահական ընտրությունների բոլոր 4 թեկնածուների նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականության խնդիրներում առանձնապես տարբերություններ չկային, և ռազմավարական բնույթի այն ծրագրերը, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև, կշարունակվեն։ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվեց, և այն նախագծերը, որոնք նախորդ 4 տարվա ընթացքում իրագործել ենք, շարունակություն կունենան,- Հայաստանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության վերաբերյալ խոսելով՝ ՄԱԱ-ում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը։

7or.am