Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում՝ նախագահականում
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սևանալճի հիմնահարցերի վերաբերյալ՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Սևանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաև «Սևան» ՊՈԱԿ-ի կանոնադրության լրամշակված տարբերակին։ Առաջարկություններ ու դիտողություններ են հնչել «Սևան»ազգայինպարկի կառավարման խնդիրների, վերահսկողական գործառույթների վերաբերյալ:
Խորհրդակցության մասնակիցներն անհրաժեշտ են համարել կատարվող աշխատանքներում որպես ելակետ ընդունել Սևանիպահպանմանխնդիրները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Սևանի խնդիրներով շահրագրգիռ բոլոր կողմերի ներգրավումը և համագործակցված աշխատանքը: Կ. Կարապետյանն առաջնահերթ է համարել Սևանիամբողջավազանիպատշաճվերահսկողությունը, տարիների ընթացքում կուտակված խնդիրների վեր հանումը և դրանց համապարփակ լուծումներ գտնելը:
Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ ՎլադիմիրՄովսիսյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարականները ներառված են աշխատանքային ծրագրերում և դրված են գործողության մեջ:
Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում՝ նախագահականում
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Սևանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաև «Սևան» ՊՈԱԿ-ի կանոնադրության լրամշակված տարբերակին։ Առաջարկություններ ու դիտողություններ են հնչել «Սևան» ազգային պարկի կառավարման խնդիրների, վերահսկողական գործառույթների վերաբերյալ:
Խորհրդակցության մասնակիցներն անհրաժեշտ են համարել կատարվող աշխատանքներում որպես ելակետ ընդունել Սևանի պահպանման խնդիրները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Սևանի խնդիրներով շահրագրգիռ բոլոր կողմերի ներգրավումը և համագործակցված աշխատանքը: Կ. Կարապետյանն առաջնահերթ է համարել Սևանի ամբողջ ավազանի պատշաճ վերահսկողությունը, տարիների ընթացքում կուտակված խնդիրների վեր հանումը և դրանց համապարփակ լուծումներ գտնելը:
Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարականները ներառված են աշխատանքային ծրագրերում և դրված են գործողության մեջ:
7or.am