Լրահոս

01.07.2009 16:15


Տիգրան Սարգսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Տիգրան Սարգսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկամյա առաքելության ընթացքում ցուցաբերած նրա ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
Զրույցի ընթացքում Տ. Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության մակարդակի կապակցությամբ, կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օգնությունը և հույս հայտնել, որ անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրներին կհաջողվի ապահովել զարգացմանն ուղղված համատեղ համագործակցության ծրագրերի շարունակականությունը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկայի, բնապահպանության, կրթության ոլորտները, հանրային կառավարումը և այլն։

Տ. Սարգսյանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով ընդգծել է Հայ-գերմանական հիմնադրամի արդյունավետ գործունեությունը՝ որպես մեծ վստահություն ներշնչող միջազգային համագործակցության օրինակ։
Ա. Վիկտորինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև կայուն հիմք է ստեղծվել  համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը