ՀՀ–ում Իրանի դեսպան. «Սիոնիստական վարչակարգը Իրանին թշնամի վարչակարգ է»
-Բաքվում Իրանիդեսպանը հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցությունների համար, և մշտական բնույթ չի կրում։ Ընտրություններից հետո տարբեր տեսակի լրատվություն եղավ, և տարբեր լուրեր տարածվեցին, սակայն հաշվի առնելով այն պատմական հարաբերությունները, որ Իրանն ունի բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ, այդ տեղեկությունները մեր կողմից չեն հաստատվում,- Բաքվում Իրանի դեսպանին խորհրդակցությունների կանչելու կապակցությամբ ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը։
«Ինչպիսի՞ ազդեցություն կունենա Իսրայելի և Ադրբեջանի մերձեցումը Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա» հարցին նա պատասխանել է.
-Սիոնիստական վարչակարգը Իրանին թշնամի է։ Դա «ուզուրպատոր» վարչակարգ է և զավթել է այն հողերը, որոնք իրեն չեն պատկանում։ Այն վարչակարգը, որն Իրանին սպառնում է, բնականաբար, մեզ համար թշնամի է համարվում։ Իսկ այդպիսի երկրների միջև բարեկամություն լինել չի կարող։
ՀՀ–ում Իրանի դեսպան. «Սիոնիստական վարչակարգը Իրանին թշնամի վարչակարգ է»
-Բաքվում Իրանի դեսպանը հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցությունների համար, և մշտական բնույթ չի կրում։ Ընտրություններից հետո տարբեր տեսակի լրատվություն եղավ, և տարբեր լուրեր տարածվեցին, սակայն հաշվի առնելով այն պատմական հարաբերությունները, որ Իրանն ունի բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ, այդ տեղեկությունները մեր կողմից չեն հաստատվում,- Բաքվում Իրանի դեսպանին խորհրդակցությունների կանչելու կապակցությամբ ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը։

7or.am