Տարոն Մարգարյանը «Like»-եր է հավաքում «հոր աչքի առջև 3 քույրերին բռնաբարմամբ»
«ilur.am»–ը գրում է, որ ապրիլի 1-ին «Facebook» սոցիալական կայքում է հայտնվել «Ավելի լավ Երևան» անվանումով էջը, որն այս պահի դրությամբ արդեն շուրջ 6500 «Like» ունի: Սակայն շատ շուտ պարզ է դարձել, թե 7 օրվա ընթացքում ինչպես է Տարոն Մարգարյանի նախընտրական էջը հավաքել այս «Like»-երը: Պարզվում է, որ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի սպասարկման տեխնիկական խումբը հեշտ ձև է գտել «Like»-եր հավաքելու համար: Նրանք Facebook-ում գովազդ են տեղադրել «3 քույրերին բռնաբարել են հոր աչքի առջև» վերնագրով, այն սեղմելիս օգտատերերը հայտնվում են «Ավելի լավ Երևան» էջում, որտեղ նրանց առաջարկում են սեղմել «Like» ու կարդալ այդ լուրը: Փաստորեն, հենց այս միջոցներով էլ հավաքվել են վերը նշված 6500 Like-երը: «Ավելի լավ Երևան» էջում, բացի նշված լուրից, տեղադրված է նաև դեղին մամուլին հարիր «լայքաբեր» լուրերի ընտրանի՝ հետևյալ վերնագրերով. «ՀԱԿ երիտասարդները ծաղրուծանակի են ենթարկում Ր. Հովհաննիսյանին», «Դաժանությունը՝ ֆուտբոլում (տեսանյութեր), «Նստացույց հայտարարած ուսանողները միմյանց ծեծել են» և այլն: Հատկանշական է, որ բոլոր այս լուրերը վերցված են «անկախ» քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին պատկանող«Times.am» կայքից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ևս մեկ «սկանդալ» էր տեղի ունեցել: Պարզվել է, որ ֆեյսբուքյան հարցումներում Տարոն Մարգարյանի օգտին քվեարկողների ճնշող մեծամասնությունը «ֆեյքեր» են: Ավելի ուշ Տարոն Մարգարյանի «Facebook»-յան էջի տեխնիկական խմբի պատասխանատու Մարիա Բարաղամյանը հերքել էր այդ տեղեկությունը, սակայն դրանով էլ ավելի էր բարդացրել իրավիճակը՝ բացահայտելով, որ Տարոն Մարգարյանը իր «Facebook»-յան էջի համար մի ամբողջ տեխնիկական խումբ է պահում: